Ալիևը գոհ է թե՛ կնոջից, թե՛ Եվրոպական խաղերց
POLITICSԻլհամ Ալիևն իր կնոջը պարգևատրել է իր հոր՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով: Այս մասին հաղորդում է oxu.az-ը:
Հիշեցնենք, որ Ալիևան Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր: Եվրոպական խաղերի փակման արարողությունն ավարտվել է հենց վերոնշյալ պարգևատրմամբ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Բաքվում կայանալիք խաղերն աչքի ընկան գերանկազմակերպ լինելու հետևանքներով՝ դժբախտ պատահարներով ու վթարներով, լրագրողների մասնագիտական աշխատանքների մի շարք կոպիտ խանգարումներով: Ստացվում է, որ Ալիևը գոհ է կազմակերպչական կոմիտեի աշխատանքից, այլապես, ինչու պիտի պարգևատրեր վերջինիս նախագահին:
Տրամաբանական շղթան հասնում է այնտեղ, որ Ալիևն ամենեևին էլ դժգոհ չէ տեղի ունեցածներից: Չնայած, եթե հաշվի առնենք Ադրբեջանի նախագայի այլ պարգևատրումներին, օրինակ՝ Սաֆարովին հերոսացնելու հայտնի դեպքը, այնքան էլ արտառոց չէ Ալիևային Ալիևի շքանշանով պարգևատրելը:
Արուսիկ Տիգրանյան



