Երեկ՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ճանապարհահատվածում, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները:
Կոտայքի և Արագածոտնի պարեկների շնորհիվ վայրկյանների ընթացքում դեպքի վայրից հեռացվել են հետաքրքրասեր վարորդները, որոնք մինչև պարեկների ժամանումը կայանել էին ավտոմեքենաները ու «թամաշա» էին անում՝ խոչընդոտելով նաև երթևեկությանն ու հրշեջների աշխատանքին:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայում, որը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Ա.-ին, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը նկատել է ավտոմեքենայում առաջացած կրակը, և եթե ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է այլ ընթացք ստանար, սակայն նա ժամանակին արգելակել է ավտոմեքենան ու սկսել է կրակի դեմ պայքարել:
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել
SOCIETY
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



