2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը
SOCIETY2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի:
Համաժողովի ընթացքում կկայանան մի շարք պանելային քննարկումներ՝ «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա», «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» և այլ խորագրերով: Պանելային քննարկումների բանախոսներից է նաև «Լիկվոր» ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ :
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



