Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան
BLOG
Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես գիտեմ, որ մեր երկրի ապագայով մտահոգները շատ են, այդ թվում՝ իմ ՖԲ ընկերների շրջանում։ Ավելի պարզ ասեմ՝ մարտ ամսից ես հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, որոնցից ոչ մեկի (ոչ մեկի!!!) հետ դրա մշուշոտ ու հոռետեսական ապագայի հարցում այլ գնահատական չենք ունեցել։ Ու մեր ընդհանուր որոշումն ա եղել, որ մեր որոշմամբ էդ հեռանկարը պետք ա փոխել։
Գիտեմ նաև, որ հիմա շատ կասկածներ կան, անվստահություն կա միմյանց հանդեպ։ Բայց գիտեմ նաև, որ էներգիան մեզ մեջից եռացնում ա։ Մենք ինքներս ենք զսպում դրա դուրս ժայթքումը։ Կարող ա դա որոշակի անորոշության զգացումից ա։ Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում ա։
Զանգ / Zang նախաձեռնությությունը մի փուլի ա հասել, որ պետք ա կառավարության փոփոխություն ուզեցող ամենապասիոնար մարդիկ ինքնադրսևորվեն։ Յուրաքանչյուրի մասնակցությունը, դրա վերաբերյալ կարծիքը չափազանց կարևոր ա ու վաղը չէ, հենց էսօր։
Մենք մեր կարողացածն անում ենք։ Դրանից մի քիչ շատ կամ մի աննշան քիչ։ Հիմա եկել ա մեր արածին ձեր արձագանքի փուլը։ Ցանկացած արձագանքի, թեկուզ վատ, քննադատական, կամ գուցե՝ դրական։ Մինչև հիմա ինձ եք քննում, դատում․ լավ եք անում։ Բայց ես էական չեմ։ Ես վաղը չեմ լինելու։ Եթե ուզեք, էսօրվանից տնից դուրս չեմ գա։ Անձանց պետք չի քննել։ Գործն ա կարևոր, պահն ա կարևոր։
Ուզում եմ էսօր ժամը 19։00, Մաշտոցի պուրակում տեսնել ձեզ։ 3-4 օր եկեք։ Սրանք շատ կարևոր օրեր են։ Նույնիսկ դրանք կորցնելով դուք շատ ավելի քիչ կկորցնեք, քան էն, ինչ սպասվում ա ապագայում։





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card