Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ասվածի վառ ապացույցը ձեր այցն է ՀՀ ԱԺ` փորձի փոխանակման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եվրոպական միջազգային գործերի եւ պաշտպանության վարչության խորհրդարանական համագործակցության եւ երկկողմ հարցերի բաժնի պետ Ժան-Բատիստ Լըկլերի եւ բաժնի աշխատակից Վալերի Շեկետի հետ նոյեմբերի 28-ին կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Դավիթ Առաքելյանը ներկայացրել է երկու երկրների միջեւ հնարավոր համագործակցության ճանապարհային քարտեզի անկյունաքարերը, աշխատանքներում արձանագրված հաջողություններն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Խոսելով օրենքի վերահսկողության եւ գնահատման գործողությունների մասին` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է փորձագիտական եւ վերլուծական վարչության գործառույթները:

Նա անդրադարձել է նաեւ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացրած ծրագրերին: Մասնավորապես, նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների համար սոցիալական կայքերում աշխատելու ուղեցույց: ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքի ամբողջական վերափոխման ծրագիրը, ինչպես նաեւ մեկնարկել է էլեկտրոնային արխիվի ստեղծման գործընթացը:

Դավիթ Առաքելյանը խոսել է աշխատակազմում կանանց եւ տղամարդկանց հավասարությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին վերաբերող ծրագրերի մասին: Նշվել է, որ հատուկ ծրագրեր կան երիտասարդների համար, մասնավորապես, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին է իրականացվում է  հաջողությամբ:

«Մենք պատրաստ ենք աջակցելու երկու խորհրդարանների հարաբերությունների խորացմանը եւ զարգացմանը: Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ եւ կայուն գործընկերն ու դաշնակիցն է, իսկ առկա հարաբերությունների խորացումը միանշանակ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար` Ժան-Բատիստ Լըկլերն ընդգծել է, որ մասնագիտական որակյալ փորձի փոխանակում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ: Նա ողջունել եւ արժեւորել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Կարեւորելով երկու երկրների խորհրդարանների նախագահների միջեւ ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը` Ժան-Բատիստ Լըկլերը նշել է, որ այն կօգնի առավել առարկայական դարձնել համագործակցությունը եւ դրանում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards