Ո՞վ ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի. Զաքարյան
BLOGՈրքան էլ, որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու:
Աջ ու ձախ խոսում են “ազատ շուկայի” մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան:
Իսկ ո՞վ կբերի ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի:
Ո՞վ է երաշխավորելու ներդրումները, որտեղ նույնիսկ պետության արտաքին անվտանգության հարցերը լուծված չեն, և բարձրագույն իշխանություններն ու քաղաքական համակարգը խոսում են հնարավոր նոր պատերազմական ռիսկերի մասին:
Ո՞վ կվստահի իր ներդրումները մի կառավարությանը, որն արտաքին հարաբերություններում հայտնի է դարձել որպես անվստահելի, տեղից-տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն հարաբերություններ չունեցող:
Ո՞վ է պատրաստ երկարաժամկետ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարությունը չի կարողանում երաշխավորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը:
Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարությանը, ով իր գործունեության ծրագրում գրված հիմնական դրույթներին հակառակ ու հակասող քաղաքականություն է իրականացնում:
Խոշոր բիզնեսը և հատկապես արտաքին ներդրումները, ցանկանացած պետության զգայուն ոլորտներից մեկն են: Չկա անվտանգություն, կայունություն, սոցիալական արդարություն, քաղաքական կանխատեսելիություն, արտահանման և ներկրման երաշխավորված քաղաքականություն՝ չի լինելու նաև ներդրումային գրավչություն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող իշխանությունը ինչպե՞ս կարող է գրավչություն ապահովել արտաքին ներդրողների համար:
Հայկական “ժողովրդավարության” փուչիկն այլևս գրավիչ չէ: Այն փչվել է միայն նրա համար, որպեսզի արտաքին խաղացողներն իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն՝ սեփական շահերի համար, բացահայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին:
Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի գործընկերային հարաբերությունների պարագայում:
Արտաքին բիզնեսի համար, այսօրվա Հայաստանն օգտագործվել և օգտագործվում է որպես տրանզիտ, որից պետությունը որևէ մնայուն արժեք չի շահում՝ բացի ֆինանսական շրջանառությունից ստացված եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թե ո՞ր ոլորների զարգացմանն են ծառայել կամ ծառայում:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



