Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սառը ջրի բուժիչ հատկությունները սկսել են օգտագործել դեռ մեր նախնիները։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 2500 թվականով: Դա հատկապես տարածված է եղել Հին Հունաստանում և Հռոմում, որտեղ կար ատլետիկ ու կոփված մարմնի պաշտամունք։ Հյուսիսային երկրներում ևս, հաշվի առնելով բավականին կոշտ կլիման, ջրային պրոցեդուրաները ամենակարևոր և ընդունված ընթացակարգերից են եղել: Օրինակ՝ սկյութները, որոնք ապրում էին ներկայիս Ուկրաինայի տարածքում, մանկուց օգտագործում էին ջրային կոփումը հիվանդությունները կանխելու և առողջությունը բարելավելու համար: Դա օգնում էր երեխային առաջին օրերից ընտելացնել կոշտ կլիմայական պայմաններին, բայց ոչ միայն կոփման նպատակներ էր հետապնդում, այլ ավելի շատ կրոնական ծես էր:

Հին ժողովուրդների այդ սովորույթներն էլ հիմք են հանդիսացել ժամանակակից ձմեռային լողի առաջացման համար: Ձևավորվել են վարժությունների ամբողջ համալիրներ, որոնք ուղղված են սառը լոգանքներ ընդունելու միջոցով մարմինը ուժեղացնելուն։ 17-րդ դարի վերջում բժշկության մեջ հաստատվել է հիդրոթերապիա հասկացությունը: 20-րդ դարի սկզբին ի հայտ են եկել, այսպես կոչված, «ծովափոկերի» (морж) խմբեր՝ մարդիկ, ովքեր սիրում են լողալ սառցե ջրում։ Շուտով Մոսկվայում անցկացվել է առաջին ձմեռային լողը որոշակի հեռավորության վրա։ 20-րդ դարի կեսերին ձմեռային լողի նորաձևությունը տարածվել է ամբողջ Ռուսաստանում: Բոլորը գիտեին, որ «ծովափոկերն» առողջ, ֆիզիկապես ուժեղ մարդիկ են, նրանք ինքնավստահ են իրենց կարողությունների և ուժերի վրա: Ձմեռային լողը պաշտոնական կարգավիճակ է ստացել 20-րդ դարի վերջին, երբ այն դարձել է սպորտաձև։ 2000 թվականին Ֆինլանդիայում ընդունվել են առաջին կանոնները և կազմակերպվել պաշտոնական մրցույթներ։ Այդ ժամանակվանից ի վեր նման մրցույթներ անցկացվում են ամեն տարի։

Ձմեռային լողի բուժիչ հատկությունն այն է, որ սառը ջրի մեջ ընկղմվելու արդյունքում իմունիտետն ակտիվանում է: Սառը ջրի մեջ ընկղմված մարդը զգում է ադրենալինի ուժեղ արտազատում, օրգանիզմը ենթարկվում է բնական ջերմակարգավորման, այսինքն՝ սկսում է ջերմությունը բարձրացնել: Մի խոսքով՝ օրգանիզմն սկսում է պայքարել՝ փորձելով գոյատևել ծայրահեղ իրավիճակում։ Սառը ջրի մեջ սուզվելը բարելավում է արյան շրջանառության համակարգի աշխատանքը և օգուտ է բերում ամբողջ մարմնին: Բացի այդ, մարդը աշխուժության մեծ լիցք է զգում, տրամադրությունը բարձրանում է, հոգեվիճակը բարելավվում է, լինում է էյֆորիայի զգացում։ Կան իրական օրինակներ, թե ինչպես են նման գործողությունները օգնել մարդկանց ապաքինվել հիվանդություններից, օրինակ՝ ռադիկուլիտից կամ շաքարախտից։

Բնականաբար, ցանկալի հաջողության հասնելու համար պետք է կանոնավոր կերպով կոփել մարմինը։ Մեկ անգամը բավարար չէ, անհրաժեշտ է դա անել անընդհատ՝ մի քանի ամիս կամ տարի շարունակ։ Չպետք է մոռանալ, որ անհնար է կտրուկ կոփում իրականացնել։ Դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Օրինակ՝ առաջին անգամ սառը ջրի մեջ ընկղմվելը պետք է տևի ոչ ավելի, քան 20-30 վայրկյան: Այնուհետև աստիճանաբար պետք է ավելացնել ժամանակը: Անհրաժեշտ է նաև լողից հետո պահպանել որոշակի նախազգուշական միջոցներ՝ կատարել տաքացում, օրինակ՝ սրբիչով մարմինը շփելով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback