Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru-ն «Փաշինյանն իրեն նոր տարածքային կորուստների ծուղակն է գցել» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին մի քանի օրերին Հայաստանի վարչապետը մի քանի զարմանալի հայտարարություններ է արել Հայաստանի ապագայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը «վստահ չէ», որ Ադրբեջանը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված մի շարք համաձայնեցված սկզբունքների վրա։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը, ընդհակառակը, պնդում էր, որ այդ նույն «երեք սկզբունքները» համաձայնեցվել են Բաքվի հետ։ Սկզբունքները, ըստ Փաշինյանի, այն են, որ երկու երկրներն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքը, իսկ Հայաստանը` Ադրբեջանի 86600 քառակուսի կմ-ը: Այդ հաշվարկները կատարվել են Երևանում` հիմնվելով 1970-ականների Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների վրա։

Երկրորդ սկզբունքը սահմանազատումն է` հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երրորդը ինքնիշխանության և իրավահավասարության հիման վրա «տարածաշրջանային հաղորդակցությունների» բաց լինելն է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Բայց խնդիրն այն է, որ այդ «սկզբունքները» հնչում են բացառապես Փաշինյանի ելույթներում։ Բաքվում ոչինչ չեն ասում այդ սկզբունքների մասին։ Եվրոպայում լուրջ են վերաբերվում Փաշինյանի «երեք սկզբունքներին», քանի որ այդ ծրագիրը քննարկվել է եվրոպացիների հետ, այնուհետև տարվել Վաշինգտոն։ Փարիզն ու Բրյուսելը փորձում են ամեն կերպ ստիպել ադրբեջանական կողմին երկխոսության, իսկ Բաքուն ուղղակի անտեսում է այդ փորձերը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նույնիսկ Վաշինգտոնն է անտեսվել Բաքվի կողմից։ Արևմուտքի համար դա ցավալի հարված է, քանի որ Փարիզն իր անձնական արժանիքն է համարում «երեք սկզբունքը», իսկ ծրագրի չկատարումը նման կլինի եվրոպական դիվանագիտության հրապարակային ձախողման։

Միակ կետը, որի շուրջ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, տարածքների փոխանակումն է։ Խոսքը հին անկլավների մասին է։ Վերջերս Փաշինյանն ասել է, որ «քննարկվում է անկլավների փոխանակման հարցը»։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն գյուղի մասին է, որով անցնում է Իրան տանող ռազմավարական ճանապարհը։ Տիգրանաշենի դիմաց Հայաստանը կարող է ստանալ Ադրբեջանում գտնվող հայկական անկլավը՝ Արծվաշենը։ 30 տարվա ընթացքում այն ամբողջությամբ ավերվել է, լավագույն դեպքում այնտեղ ապրում է մոտ հարյուր ադրբեջանցի փախստական, նույնիսկ հայկական գերեզմանոցն է ավերվել։ Փոխանակումը, կարծես թե, համարժեք չէ, բայց Փաշինյանն ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով»: Մասնավորապես տարածքային ամբողջականությունը՝ ըստ 1991 թվականի սահմանների և ըստ Փաշինյանի հայտարարած տարածքային թվերի, հստակ նշանակում է, որ պետք է անկլավների փոխանակում իրականացվի։

Այդ դեպքում Հայաստանը լիովին կմեկուսացվի, և կտրվի արտաքին աշխարհից, նրա կարևորագույն հաղորդակցությունները կփակվեն Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանին ոչինչ չարժե պարզապես այդ փոքր տարածքները ֆիզիկապես, ռազմական ուժով օկուպացնելը։ Բայց Բաքվում, ըստ երևույթին, ուզում են տեսնել, թե ինչպես է Փաշինյանը դուրս գալու այդ ամենի տակից։ Եվ Հայաստանի վարչապետը ստիպված է երկրի ներսում բացատրություններ տալ և ամպագոռգոռ հայտարարություններ անել: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը եվրոպական կառույցների հետ համաձայնեցմամբ Հայաստանը արտահերթ ընտրությունների ճանապարհով է տանում։ Ենթադրվում է, որ նրա կուսակցությունը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել, որն այնուհետև թույլ կտա փոխել երկրի Սահմանադրությունը։ Նման ընտրական հաղթանակի հիմքը Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու նոր ուղղվածությունն է։ Գաղափարական առումով դա բացատրվում է նրանով, որ «Ռուսաստանը մեզ լքեց», իսկ ֆրանսիացիները, ասում են, կպաշտպանեն մեզ։

Լրիվ հնարավոր է, որ Հայաստանի հասարակությունը կողմ քվեարկի դրան, բայց պայմանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվեն տնտեսական դաշտում։ Այստեղից էլ դժկամությունը ՀԱՊԿից և հետխորհրդային այլ կազմակերպություններից անհապաղ դուրս գալու հարցում, ինչը և հանգեցրել է համատեղ միջոցառումների գրեթե ծաղրանկարային սաբոտաժին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը հավերժ չի սպասելու: Թերևս Բաքուն պարզապես սպասում է Հայաստանում արտահերթ ընտրություններին, որպեսզի գործ ունենա այն Փաշինյանի հետ, որն ավելի շատ իշխանություն կունենա, քան հիմա է։ Թող հաղթի, ավելի շատ լիազորություններ ավելացնի իրեն, թող գոնե դրոշն ու զինանշանը փոխի, եթե դա է ուզում։

Իսկ հետո Բաքվից նորից նրան զգուշորեն կհարցնեն՝ ի՞նչ կա Զանգեզուրի հետ կապված, ի վերջո, դա այն հողն է, որտեղ պատմականորեն ապրել են ադրբեջանցիները, ինչո՞ւ եք այդ լիճը կոչում Սևան, չէ՞ որ դա կոչվում է Գոյչա, հնուց թուրքերը միշտ ապրել են նրա ափերին... և այդպես՝ ըստ ցուցակի: Այդ համատեքստում անկլավների մասին Փաշինյանի հայտարարությունները երևի թե ոչ մեկին չեն հետաքրքրում, բացի, թերևս, փախստականներից։ Դա ընդամենը բանակցային ծուղակ է, որը ստեղծվել է հենց Փաշինյանի կողմից: Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չնայած այն բանին, որ Բաքուն դեռ խոսքերով ճանաչում է այն, վաղուց է դադարել անսասան լինել։ Ղարաբաղի կորուստն իրականում դոմինոյի քարերից առաջինն էր, որ ընկավ։ Բայց, ինչպես գիտենք, առաջինն ամենակարևորն է դոմինոյի քարերի շղթայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia