Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երեք կիլոմետրանոց քարանձավն ու գինեգործության գլուխգործոցները․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գիտնականները դեռևս վիճում են, թե որտեղ է գինեգործության ծննդավայրը, և դրա ամենահավանական թեկնածուներից մեկը Լիբանանն է, որը ժամանակին կրում էր Փյունիկիա անունը։ Այդտեղ, ինչպես և Հայաստանում, հնագետներն ու պատմաբանները բազմաթիվ ապացույցներ են հավաքել այդ տարածքներում նման գործունեության հնության օգտին։ Հին աշխարհում ոչ միայն տեղի բնակչությունն էր վայելում փյունիկյան գինին, այլ նաև այն լավ հայտնի էր հույներին, եգիպտացիներին, իսկ շատ ավելի ուշ՝ հռոմեական ազնվականությանը։ Կարելի է ասել, որ առանց գինեգործության լիբանանյան փորձի, խաղողագործության մյուս կենտրոնները՝ Ֆալերնոն, Կիպրոսը և Քիոսը, նման զարգացում չէին ստանա։

Բայց բարգավաճումից հետո մահմեդական նվաճողների հետ մեկտեղ եկել է մի քանի դար շարունակված անկումը: Այն ժամանակ, երբ Լիբանանի տարածքը Օսմանյան կայսրության մաս է կազմել, խաղող աճեցվել է միայն չամիչի համար: Ի վերջո, ալկոհոլը միշտ էլ խստիվ արգելված է եղել իսլամում: Սակայն միջնադարում քրիստոնյա միսիոներներն են սկսել ներթափանցել Լիբանան, և ծիսակատարությունների համար գինու կարիք է առաջացել: Ավելին, չպետք է մոռանալ, որ Եվրոպայում վանքերն էին խաղողագործության և գինեգործության կենտրոններ։ Վանականները տնկել են խաղողի վազեր, կատարել բուծման աշխատանքներ, աշխատել գինու և դրա հիման վրա տարբեր լիկյորների ու դեղամիջոցների համը բարելավելու ուղղությամբ։

Ուստի, Լիբանանի տարածքում, որի հողն ու կլիման կատարյալ է խաղողի այգիների համար, նրանք նույնպես սկսել են հիմնել այդ զարմանահրաշ բույսի տնկարկները։ Լիբանանի գինեգործության զարգացման լուրջ թռիչք է եղել «Քսարա» գինեգործական տան ստեղծումը, որը հիմնադրվել է 1857 թվականին ճիզվիտների կողմից, որոնք մինչ այդ ապրում էին լիբանանյան լեռներում։ Ի դեպ, Քսարան ամրոց է, որը ապաստան է տվել կրոնական հալածանքներից փախած քրիստոնյաներին։ Երբ այդ գինու տունը դարձել է 50 տարեկան, տեղի է ունեցել մի իրադարձություն, որը նրան բարձրացրել է այնպիսի պատվանդանի, որից այն ցած չի իջել անգամ մեր ժամանակներում՝ զբաղեցնելով լիբանանյան գինու շուկայի մոտ 40 %-ը։

Մի վանական, հետապնդելով աղվեսին, որը պարբերաբար թռչուն է գողացել վանքի բակից, գտել է մի տպավորիչ քարանձավ, որը զննելուց հետո որոշել է այն վերածել գինու մառանի։ Այժմ այդ քարանձավի երկարությունը մոտ 3 կմ է: Քարանձավի մշտական ջերմաստիճանն ու յուրահատուկ միկրոկլիման հնարավորություն են տալիս գինիները վերածել յուրահատուկ գլուխգործոցի։ Լիբանանում հանրաճանաչությամբ երկրորդ տեղը զբաղեցնում է «Քեֆրայա» գինու տունը, որը հիմնադրվել է շատ ավելի ուշ՝ 1978 թվականին։ Նրա տերերը՝ Բուստրո ընտանիքի անդամները, խաղող են աճեցնում Բեքաա հովտի կենտրոնում՝ մի վայրում, որը հայտնի է իր հնագույն խաղողի տեսակներով: Բացի այս երկու «հրեշներից», Լիբանանում կան բազմաթիվ փոքր գինեգործարաններ, որոնցից ոմանք ունեն այնպիսի բրենդներ, որ մրցում են աշխարհի լավագույն գինիների հետ: Այսպիսով, եթե երբևէ մտնեք այդ զարմանալի երկիր, ուշադրություն դարձրեք փոքր գինեգործարանների լիբանանյան գինիներին, քանի որ, ի տարբերություն «Քսարուի» և «Քեֆրայի», նրանց արտադրած գինիները գործնականում չեն արտահանվում, և դրանք ուրիշ տեղ խմել անհնար է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest