Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո և «Շերեմետևո», ձյան տեղումների պատճառով հետաձգվել է առնվազն 24 չվերթ, ևս տասը չեղարկվել է Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն, Մոսկվայի ժամանակով ժամը 18:55-ի տվյալներով՝
«Վնուկովոյում» յոթ չվերթ է հետաձգվել, հինգը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» վեց չվերթ հետաձգվել է, երեքը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» էլ հետաձգվել 11 չվերթ, իսկ երկուսը՝ չեղարկվել։
Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքային տնտեսության ծառայությունն իր Telegram ալիքում խնդրել էր մոսկվացիներին հինգշաբթի երեկոյանից մինչև ուրբաթ առավոտ զգոն լինել առատ ձյան և քամու պատճառով։