Անհրաժեշտ է աջակցություն տրամադրել բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին. Մեսրոպ Առաքելյան
BLOGՄեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով առկա են զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, որոնց մասով կառավարությունը որևէ աջակցություն չի նախատեսում։
2020թ․ պատերազմի արդյունքում նման դեպքերի համար իմ կողմից նախաձեռնվել էր կառավարության որոշման ընդունում, համաձայն որի, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվում էր միանվագ գումարային աջակցություն 1 մլն դրամից մինչև 5 մլն դրամի չափով։
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ընդունել նույնաբովանդակ որոշում և տրամադրել աջակցություն։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է աջակցություն տրամադրել բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին։
Եթե նույնիսկ կառավարությունը համարում է, որ այդ պայթյունն ուղղակիորեն կապ չունի ռազմական գործողությունների հետ, ապա հիշեցնեմ, որ Սուրմալուի պայթյունի զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասով կայացվել է որոշում, և անհրաժեշտ է նման որոշում կայացնել նաև այս դեպքի համար։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



