Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ 2012 թվականին՝ 22 մլն դոլար, 2018 թվականին՝ 11 մլն․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ճապոնիա՝ Աշխատանքի գովաբանության օր (բերքահավաքի ավարտի օր), Վրաստան՝ Սուրբ Գևորգի օր (Գիորգոբա), Ղազախստան՝ Ճանապարհային ոստիկանի օր, Լիտվա՝ Լիտվացի զինվորների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1735– ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր Հովհաննես Լազարյանը:

1900 – ծնվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Հայկազ Մարջանյանը:

1902 - ծնվել է դերասան Բաբկեն Գաբրիել յանը:

1907- վախճանվել է գրող Պերճ Պռոշյանը:

1912– ծնվել է մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նագուշ Հարությունյանը։

1920– Համազասպ Օհանջանյանի ղեկավարած Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել, և կազմվել է նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որը կոալիցիոն էր էսեռների հետ։

1923– ծնվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը:

1928- ծնվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը:

1931- վախճանվել է դերասան Բաբկեն Գաբրիել յանը:

1941- վախճանվել է տնտեսագետ Վռամ Կոստանյանը:

1950 - ծնվել է դերասան, հաղորդավար և թարգմանիչ Արտավազդ Եղոյանը:

1956 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:

1974- վախճանվել է ճարտարագետ-տեխնոլոգ Սարգիս Թևոսյանը:

1976- վախճանվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո):

1988 - կապված հայերի կոտորածների հետ՝ Բաքվում, Կիրովաբադում և Նախիջևանում մտցվել է արտակարգ դրություն:

1998- համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կրթության նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան միջև, համաձայն որի, նախատեսվել է ստեղծել «Հայաստանի ֆրանսիական համալսարան»:

1990- վախճանվել է նկարիչ Ցոլակ Ազիզյանը:

1998– վախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը:

2001– Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի է ունեցել Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։

2001- վախճանվել է ճարտարապետ Արեգ Իսրայել յանը:

2002-տևական դադարից հետո վերագործարկված քիմիական հսկան՝ «Նաիրիտը», դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով:

2004-Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեր Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը:

2012-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։

2017- վախճանվել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

2018-«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար:

2020- կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:

2022- Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին հռչակագիրը:

ԱՇԽԱՐՀ

955 – վախճանվել է Անգլիայի թագավոր Էդրեդը, որը հանդիսացել է սաքսոնական դինաստիայի ներկայացուցիչ:

1202 –ավարտվել է Զարիի շրջափակումը, որը 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ առաջին ռազմական գործողությունն էր և Խաչակրաց արշավանքների պատմության մեջ առաջին դեպքն էր, որ խաչակիրները հարձակվել էին կաթոլիկ քաղաքի վրա:

1492 –Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարել է, որ իսպանական հրեաների գույքը պատկանում է իսպանական գահին:

1527 –ծնվել է չին փիլիսոփա, պատմաբան, գրող և գրաքննադատ Լի Չժին:

1793 –Փարիզի քաղաքային կոմունան փակել է բոլոր եկեղեցիները:

1852 –Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղերը:

1906-Ֆերդինանդ Բրաունը հայտնաբերել է բյուրեղների բազմաբևեռ հաղորդականությունը:

1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվել է մահապատիժ:

1918-Բեռլինում նավաստիները գրավել են կանցլերի նստավայրը և ձերբակալել Ֆրիդրիխ Էբերտին:

1921 –ԱՄՆ-ի նախագահ Ուորրեն Հարդինգը արգելել է բժիշկներին որպես դեղորայք հիվանդներին գարեջուր նշանակել, որով շրջանցվում էր «չոր օրենքը»:

1923- Յակոբ Շիկը արտոնագրել է էլեկտրական սափրիչը: 1933– ծնվել է լեհ խոշորագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

1934 –Ամերիկայի և Եվրոպայի ավտոճանապարհները նշագծելու համար սկսել են օգտագործել նոր հայտնաբերված լուսաանդրադարձիչները:

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիան և Հունգարիան միացել են Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստեղծած եռյակ դաշինքին:

1943– սկսվել է Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալ իսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։

1954 - Ջեներալ Մոթորսն արտադրել է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան, որը երկտեղանի փակ սպորտային «Շևրոլե» էր:

1962 - ծնվել է վենեսուելցի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն:

1992– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի Մայլի Սայրուսը։

1980 –Իտալիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 4800 մարդ է զոհվել:

2003 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տվել:

2004– թողարկվել է World of Warcraft համակարգչային խաղը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift