Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Աշխարհում վերահսկողության պայքար է գնում. սա պայքարի խաչմերուկ է, ոչ թե խաղաղության». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չկայացած բանակցություններ ու հանդիպումներ, չստորագրված «խաղաղության պայմանագիր» և այլն: Ի՞նչ փուլում ենք:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ այս կոնտեքստում պետք է մեկ կարևոր բան հասկանալ՝ թուրքական կողմը չի ցանկանում գնալ որևէ հանդիպման: «Ադրբեջանը հետաքրքրված չէ որևէ պայմանագրի ստորագրումով, չի ցանկանում իր որևէ իրավունք կամ երազած ծրագիր սահմանափակել: Միշտ էլ այսպես է լինելու: Եվրոպական հարթակներում հասավ մաքսիմալին, հիմա փորձելու է այլ հարթակներում, այդտեղ կհասնի, կրկին կիսատ կթողնի, կգնա ուրիշ հարթակներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Շեշտում է՝ նույն փուլում ենք, ինչ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: «Պատերազմի մեջ ենք, որն ինքներս չենք գիտակցում, ունենք պարտված իշխանություն, որը միայն նոր պարտություններ է բերելու, ունենք թշնամի, որի ախորժակը բացվում է ամեն անգամ նոր հաջողություն գրանցելուց, ունենք կորուստներ մեկը մյուսի հետևից»,-նշում է մեր զրուցակիցը: Թշնամին, սակայն, ասում է՝ որևէ տարածքային պահանջ չունեմ Հայաստանից: «Այդ նույն թշնամին էր, չէ՞, որ խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ուժի չկիրառման մոտեցման մասին: Ի՞նչ տարբերություն, թե ինչ է ասում: Եվրոպական այսօրվա չինովնիկների մեծ մասն ասում էր՝ Ադրբեջանը մեզ խոստացել էր, որ ռազմական գործողություններ չի կատարելու Արցախում, բայց արեց էթնիկ զտումներ, հետո ասում էին՝ հիասթափված ենք դրանից, ու վերջ: Ադրբեջանը հո չի ասելու, թե տարածքային նկրտումներ ունի, ասելու է, որ ունի անվտանգության խնդիր, և քանի որ անվտանգության խնդրի համար իրեն պետք է նոր բարձունքներ վերցնել, ինչպես իրենք են բացատրում, նոր բարձունքներ ու դաշտեր կվերցնեն: Չի ասում՝ տարածքային հավակնություններ ունեմ, ասում է՝ Հայաստանը խոսք է տվել, որ մենք պետք է ունենանք Զանգեզուրի միջանցք: Էրդողանն ասում է՝ ժամանակն եկել է, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է կատարի իր խոստումները»,-ընդգծում է փորձագետը:

Հայաստանի իշխանություններն էլ զբաղված են քաղաքական ու ռազմական այլընտրանքների փնտրտուքներով: Պողոսյանն արձագանքում է. «Թշնամու հետ խոսելու միակ այլընտրանքը, որն այսօր կարող է ձևավորվել, հայկական ազգային միասնությունն է, ինքնակամ գիտակցված նոր բանակցողի առաջ գալը, որը կփորձի խաղաքարտերը սեղանի շուրջ խառնել: Ռուսաստանի հետ ես, թե ոչ, Արևմուտքի հետ ես, թե ոչ, դա թշնամուդ համար այլընտրանք չէ: Նա երկու տեղում էլ ձեզանից ավելի լավ սովորել է խաղալ, երկու տեղում էլ ընկալվում է որպես իրական խաղացող: Այնպես որ, այլընտրանքի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչի համար է մեզ այլընտրանք պետք: Մեզ պետք է թշնամու համար ձևավորել այլընտրանք, որ նա չկարողանա իր նպատակներն առաջ տանել, այլ ոչ թե այլընտրանք, թե այսօր ինչ հայտարարություն եմ արել: Իմ հայտարարության մեջ չպետք է այլընտրանք լինի:

Պետք է ձևավորվի այնպիսի մի իրավիճակ, որ թշնամին իրար խառնվի: Այդ մարդը պետք է հասկանա, որ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, և հանուն հայրենիքի ու Հայաստանի՝ ինքնակամ գնա, և մեկ ուրիշը նստի սեղանի շուրջ: Բանակցությունը գիտություն է: Երբ բանակցային սեղան է ձևավորվում, սենյակ մտնելուց առաջ ձևավորում ես այլընտրանքներ: Հիմա լավ է, թե վատ, ուզում ես, թե չես ուզում, քեզ ծրագրավորել են, քեզ ավելի լավ գիտեն, քան դու: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ, երբ ու ոնց անեն, որ դու քո նպատակները չիրագործես: Այ, դրա համար պարտված բանակցողն ինքն է հասկանում, որ հանուն ավելի մեծ գաղափարի, եթե, իհարկե, ունի այն, ամեն ինչ դրանից է սկսվում, պետք է ինքնակամ գնա, որ հակառակ կողմը, մտնելով բանակցային սենյակ և տեսնելով մեկ ուրիշին, զարմանա և չիմանա, թե ինչ պետք է անի:

Ձևավորվի այլընտրանք, ազգային միասնություն, թշնամին հասկանա, որ հայ ազգը միասնական է, դա է ուժը: Թե չէ բերեցիր Արևմուտք, Ադրբեջանը նրա հետ քեզանից ավելի լավ պայմանագրեր ու կշիռ ունի, քեզանից ավելի լավ արժեքներ է ձևավորել և սովորել է իրենց հետ աշխատել: Ում պետք է, կաշառել է, ում պետք է, գնել է, ում պետք է, համոզել է և այլն: Իր նավթը, գազը և մնացածը նրանց համար ավելի կարևոր է, քան քո ասած ժողովրդավարությունը և մնացածը: Այսօր աշխարհը գնում է միայն ու միայն չոր շահերի հետևից: Սա՝ Արևմուտքի պարագայում: Ռուսաստանի հետ ևս նա կարողացել է գտնել աշխատանքային այն մեխանիզմները, երբ Ռուսաստանում ձևավորվող որոշումների և դրանց վրա ազդող ինստիտուտների ներկայացուցիչները Կրեմլի սենյակ մտնելուց ասում են՝ Ադրբեջանն ավելի ճիշտ է, քան Հայաստանը: Արևմուտք կգնաս, թե Ռուսաստան, սա չէ այլընտրանքը: Այլընտրանքը պետք է հակառակ կողմի համար զարմանքի և անսպասելիության նշանակություն ունենա, և նա բանակցային սենյակ մտնելիս հասկանա, որ կա այլ ուժ, որի վրա ազդել չի կարող: Միակ բանը, ինչի վրա մեր թշնամիները չեն կարող ազդել և դրանից կզարմանան, մեր ազգային միասնությունն է, միասնական հայ ազգը»,-ասում է Պողոսյանը:

Կարծիք է հայտնում, որ այսօր մեր թշնամին գտել է մեր միասնականությունը պառակտելու, քայքայելու ճանապարհները: «Այդ ամենը պետք է փոխվի, մինչև դա չանես, իրականում քո մոտ այլընտրանքի խնդիր չկա: Դու ոչ մի այլընտրանք չունես: Չես կարող գնալ ու համոզել եվրոպացիներին, որ ադրբեջանական գազ չգնեն: Չես կարողանալու գնալ ու ռուսներին ասել՝ արի, գնանք Բաքուն գրավենք, Բաքվի հետ ընկերություն մի արա, Ղարաբաղն էլ հետ տուր մեզ: Այսօր Ռուսաստանն Ադրբեջանի հետ ավելի կարևոր հարցեր է լուծում, իր գազը վաճառում է Եվրոպային Ադրբեջանի միջոցով, էլ չասեմ մնացած առճակատումների մեջ դա է իր պատկերացմամբ եղած խաղը, որով նա ավելի լավ է խաղում Ադրբեջանի, քան քո հետ: Երկու տեղում էլ դու պարտված իրավիճակում ես, ոչ մի նորություն չունես առաջարկելու, ուստի այլընտրանքն այդ հարցում չէ»,-նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

«Խաղաղության խաչմերուկը» շարունակում է ամենաքննարկվող թեման մնալ: Այս մասին ևս մեկնաբանություն խնդրեցինք մեր զրուցակցից: «Խաղաղությունը երբևէ օդից չի ընկնում, այն պարտադրվում է: Եթե չունես ինչ-որ բան պարտադրելու, էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում: Թշնամին ասում է՝ ես էլ եմ խաղաղություն ուզում, բայց իմ խաղաղությունն եմ ուզում, և նկարագրել է այն՝ չլինի հայոց պետականությունը, Հայաստանը, հայերը չլինեն այս տարածաշրջանում կամ լինեն գերեզմանում: Նա գնում է իր խաղաղության հետևից, ամեն ինչ քայլ առ քայլ անում է՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն արեց Արցախում, Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, որ մեր պետականությունը վերանա: Դա ես չեմ ասում, Ալեն Սիմոնյանի խոսքերն են՝ «մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Նույնիսկ իրենք են այդ մասին իմանում և խոսում: Թշնամին ասում է՝ խաղաղության կողմնակիցներ ենք, պարզապես այդ բառի բովանդակության մեջ ինքն իր պատկերացումներն ունի:

«Խաղաղության խաչմերուկի» մասով յուրաքանչյուրն իրենն ասել է: Էրդողանն ասել է՝ մեզ պետք է մեր ճանապարհները կապել իրար, դրանք լինելու են մեր վերահսկողության տակ: Ռուսաստանն առաջ է բերում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ասում է՝ ես պետք է վերահսկեմ: Իրանն ամեն ինչ արեց, որ իր պատկերացմամբ այլընտրանքային երևույթ ձևավորվի, իր միջոցով այդ բոլոր տրանսպորտային կապերը գնան, որ ինքը վերահսկի: Արևմուտքը փորձում է իր վերահսկողության խնդիրներն առաջ բերել: Նայում է՝ այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, եկեք Հայաստանի հետ խաղանք, ուղարկենք մեր անգլիացի խորհրդականներին, որ սահմանապահներին սովորեցնեն վերահսկել, ուղարկենք մեր դիտորդներին, որ վերահսկեն և այսպես շարունակ:

Հիմա աշխարհում վերահսկողության պայքար է գնում: Իրենցից յուրաքանչյուրն իր վերահսկողության կռիվն է տալիս: Հայաստանը խոսում է «խաչմերուկի» մասին, բայց բոլորը ծիծաղում են և ամեն ինչ տանում են իրենց ուղղությամբ: Սա հզորների պայքարն է վերահսկողության համար: Արևմուտքը և Ռուսաստանը պայքարում են, թե ով է վերահսկելու երևույթները, բայց թե հայ ազգի հետ ինչ է լինելու, կարևոր չէ: Այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, Հայաստանով են համագործակցում, վաղը Հայաստանը չի լինի, մյուսի հետ են համագործակցելու ու պայքարը տանելու: Այս «խաչմերուկն» առայժմ պայքարի խաչմերուկ է, ոչ թե «խաղաղության»»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest