Հանրայինի պատրաստած տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Իվետա Տոնոյան
BLOGԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի պատասխան երեկ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված և հետագայում մի քանի այլ լրատվամիջոցներով տարածված տեսանյութի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների հարցումների՝ կարող եմ նշել, որ վերոնշյալ տեսանյութը բացառապես հանրային ապակողմնորոշման ժանրից էր և ոչ ավելին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ առիթ ունեցել եմ ասելու, որ կա օրենք, կա իրավական գործընթաց, կա փաստաբանական խումբ, կա բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու պատրաստակամություն: Եվ այս պայմաններում նման տեսանյութի պատրաստումն ու տարածումը բացառապես հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է ընդամենը: Զարմանալի զուգադիպությամբ հանրության ուշադրության շեղմանն ուղղված նմանատիպ սյուժեները պատրաստվում են հենց մեր երկրի իրական բարդ օրակարգի և ռիսկերի ահագնացման փուլում:
Ի դեպ, նույն սյուժեում կա մի ձևակերպում, ըստ որի Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ սկսել է զբաղվել 80-ական թվականներին: Միայն այս միտքը բավական է տեսանյութում հնչեցված մյուս փաստարկների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար:
Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա փաստաբանական խումբը զբաղվում է նյութերի ուսումնասիրմամբ և եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն գործընթացում։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



