Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Մոսկվայի ընտրած քաղաքականությունը կորոշի, թե արդյո՞ք մեծ պատերազմ կսկսվի Կովկասում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru-ն «ԱՄՆ-ն ստանձնում է Հայաստանի պաշտպանությունը. ի՞նչ կնշանակի դա Ռուսաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը հանձնել է Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը և փետրվարի 1-ից կդառնա ՄՔԴ-ի լիիրավ անդամ։ Ֆորմալ առումով հայերն այժմ կարող են ձերբակալել ՌԴ նախագահին: Ռուսաստանը բազմիցս է դժգոհություն հայտնել Հայաստանի՝ նման ոչ բարեկամական քայլի համար։ Բացի դա, ՌԴ ԱԳՆից եղել են բողոքի նոտաներ Ռուսաստանի նկատմամբ մի շարք այլ ոչ բարեկամական քայլերի համար։ Վերջերս էլ Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթաժողովին։ Բայց փաստացի այս ամենում ոչ մի նոր բան չկա, քանի որ, ըստ էության, Երևանը շարունակում է Մոսկվայից հեռանալու իր նախկին քաղաքականությունը։

Ճիշտ է, առայժմ հայ պաշտոնյաները հերքում են ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու մտադրությունը, բայց, ըստ երևույթին, դա ընդամենը ժամանակի հարց է։ Իզուր չէ, որ վերջերս Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը կշարունակվի նույն ծավալով և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Բացի դա, ԱՄՆ-ն ընդունել է «2023 թվականին Հայաստանի պաշտպանության մասին» օրենքը: Ամերիկացի օրենսդիրները որոշել են բացահայտորեն ֆինանսապես խրախուսել Մոսկվայից հեռանալու Երևանի դիրքորոշումը։ Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանին արտերկրից զենք ստանալու թույլտվություն։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ կապված նմանատիպ փաստաթուղթը դադարել է գործել։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս ՕԲրայենը բարձրաձայն հայտարարել է, որ Սպիտակ տունը դադարեցնում է ցանկացած ռազմական կամ այլ օգնության տրամադրումը Բաքվին։ Նման կերպ Վաշինգտոնը ուրվագծել է իր դիրքորոշումը ընդդեմ Ռուսաստանի և Ադրբեջանի, հետևաբար՝ նաև Թուրքիայի, գրել է բլոգեր Յուրի Պոդոլ յակը: «ԱՄՆ-ը գործում է հին սխեմայով. նախապատրաստել օրենսդրական հիմք, զուգահեռաբար լվանալ բնակչության ուղեղը, հետո զինել երկիրը ու որպես թնդանոթի միս բաց թողնել շղթաներից նրա վրա, ում կմատնանշի։ Իսկ ու՞մ կարող են մատնացույց անել Վաշինգտոնում: Դժվար թե խոսքը Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին է։

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» կբացվի»,- գրել է բլոգերը: Պատահական չէ, որ Երևանն արդեն պայմանավորվել է Փարիզի հետ Հայաստանին 24 Bastion թեթև զրահապատ մեքենաների խմբաքանակի փոխանցման շուրջ, որոնց մասին նախկինում նույնիսկ քննարկում չի եղել ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման ժամանակ։ Դրանցից բացի, հայ զինվորականները կստանան ևս 50 ֆրանսիական VAB զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության երեք ռադար, «Միստրալ» հակաօդային համակարգեր և այլն: Հետաքրքիր է, որ այդ թեթև զրահամեքենաները նախկինում նախատեսված էին Ուկրաինայի համար։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայկական բանակի արդիականացմանն ուղղված Մակրոնի քայլերն անվանել է «տարածաշրջանի ռազմականացում»:

«Վերոնշյալ զինտեխնիկայի փոխանցումը կծառայի տարածաշրջանում ավերիչ գործողությունների ամրապնդմանը և Հայաստանի ռազմական ներուժին, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքների մի մասը և հիմա էլ չի լքել որոշը: Հասկանալի է, որ թեթև զրահամեքենաները արմատապես չեն փոխի իրավիճակը, բայց այդ փաստը խոսում է Փարիզի և, հետևաբար, ամբողջ կոլեկտիվ Արևմուտքի՝ Կովկասում ստեղծված իրավիճակին անմիջական միջամտության մասին»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է խոսքերով գրկել Հայաստանին, բայց, փաստորեն, երկրորդ Ուկրաինայի ճակատագիր է նախապատրաստում նրա համար։ Ակնհայտ է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ ԵՄ-ն, ըստ էության, չեն կարող օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ նոր պատերազմի դեպքում։

Բայց դրա փոխարեն Ռուսաստանի հարավային սահմաններում կբռնկվի հերթական հակամարտության կրակը, քանի որ արդեն ակնհայտ է, որ Ուկրաինան ձախողել է «հակահարձակումը» և շարժվում է դեպի իր անփառունակ ավարտին։ Ըստ երևույթին, ՆԱՏՕ-ի երկրները պարզապես հող են նախապատրաստում «Ուկրաինա-2»-ի համար, որի հիմնական խնդիրն է սկզբունքորեն նոր ուղղությունից խաթարել Ռուսաստանի անվտանգությունը, բայց, միևնույն ժամանակ, կրկին զոհաբերվում է ժողովուրդ, այս դեպքում՝ հայ ժողովուրդը, որը, մնալով առանց հենարանի, կտուժի ռազմական գործողություններից։ Հիմա շատերն են աստիճանաբար սկսում գիտակցել, որ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանի բոլոր բնակիչներին տանում է դեպի անխուսափելի աղետ: Այստեղ հարցն այն է, թե ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Ռուսաստանը:

Փորձի՞ կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, ի վերջո, նրա տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող 102-րդ ռազմաբազան է 4 հազար զինվորականով, և ստեղծված իրավիճակում նրանք, ըստ էության, վերածվել են Փաշինյանի պատանդների: Թե՞ Մոսկվան պետք է խզի կապերը Երևանի հետ և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձեցման ուղղվածություն վերցնի: Նման որոշման թերությունն այն է, որ այն սպառնում է Իրանի հետ հարաբերություններին, որը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում աջակցում է Երևանին՝ փորձելով թուլացնել Թուրքիայի աճող ազդեցությունը։ Իրանը դեմ է Ադրբեջանի ծրագրերին, որը երազում է ձեռք բերել հայկական տարածքի մի մասը՝ «Զանգեզուրի միջանցքը»:

Այնպես որ, ստեղծված իրավիճակի պարզ լուծում չկա։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը, անտեսելով ՀԱՊԿ-ը, ֆորմալ առումով դուրս չի գալիս դրանից։ Իսկ դա նշանակում է, որ եթե «Զանգեզուրի միջանցքում» սկսվեն ռազմական գործողություններ, Ռուսաստանը ստիպված կլինի օգնություն ցուցաբերել Փաշինյանին։ Ուստի, Մոսկվայի ընտրած քաղաքականությունը մոտ ապագայում կորոշի, թե արդյո՞ք մեծ պատերազմ կսկսվի Կովկասում, և այն, թե որքանո՞վ դրան կներգրավվի ինքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation