Yerevan, 28.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչի՞ համար է հիմա օգտագործվում դինամիտը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որպես ինժեներ և գյուտարար՝ Էմանուել Նոբելի որդին՝ Ալֆրեդը, մանկուց հետաքրքրված էր տեխնոլոգիաներով, մասնավորապես պայթուցիկների արտադրությամբ։ Դրան նպաստել էր նաև այն, որ հայրը հաջողությունների էր հասել պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։ Երիտասարդ տարիներին Ֆրանսիա ճանապարհորդելիս Ալֆրեդ Նոբելը հանդիպել է Ասկանիո Սոբրերոյին, որը 1847 թվականին հայտնաբերել էր նիտրոգլիցերինը։ Չնայած ինքը՝ Սոբրերոն, դեմ էր պայթուցիկ նյութերի արտադրության մեջ նիտրոգլիցերինի օգտագործմանը, քանի որ համարում էր, որ այդ նյութը դժվար է կառավարել, այնուամենայնիվ, Նոբելը վերցրեց նրա գյուտը։ Նոբելը հաստատվեց Փարիզում, նա սիրում էր Ֆրանսիան և սկսեց անել այն, ինչ գիտեր՝ հայտնագործել։

Ավելի քան 200 փորձի արդյունքում Նոբելը նիտրոգլիցերինի հիմքով ստացավ պլաստիկ դինամիտ։ Անգամ կա մի կիսաառասպելական պատմություն, որ փորձերի ժամանակ Ալֆրեդը լրջորեն վնասել է մատը կամ ձեռքը և այն բուժել կոլոդիոնով, որը հիմնված է ալկոհոլի և կոլոքսիլինի վրա: Այդ գիշեր նա չի կարողացել քնել ցավից, բայց ժամանակ է ունեցել մտածելու և որոշել է օգտագործել կոլոքսիլինն ու հասել է արդյունքի: Ավելի իրատեսական տարբերակն այն է, որ Նոբելը փորձել է տարբեր նյութերի համադրություն և, ի վերջո, նիտրոգլիցերինին կոլոքսիլին ավելացրել: Ստացված նյութն ունեցել է դոնդողանման ձև և հայտնի է դարձել որպես պլաստիկ դինամիտ, որը պաշտոնապես արտոնագրվել է 1876 թվականին։ Այն վաճառքի է հանվել տարբեր անվանումներով՝ սկսած «դինամիտ էքստրա»-ից մինչև «պայթուցիկ ժելատին»:

Նույնիսկ գիտնական Նիլս Աբելը, որը երկար ժամանակ խանգարում էր Նոբելի աշխատանքին Բրիտանիայում, պլաստիկ դինամիտն անվանել է կատարյալ ամեն իմաստով: Աշխարհի տարբեր երկրներում դինամիտի և դրա գործարանների համալիրի վաճառքից ստացված շահույթը Նոբելին դարձրել է իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ալֆրեդ Նոբելի գյուտը 19-րդ դարում հեղաշրջում է կատարել հանքարդյունաբերության ոլորտում։ Բելինի խոսքերով, վառոդի լիցքերով օգտակար հանածոների արդյունահանումը խնդրահարույց էր և, որ ամենակարևորն է, ոչ անվտանգ: Վառոդին փոխարինող դինամիտը տասնամյակներ շարունակ օգտագործվել է, բայց հետո ինչ-որ պահի այն սկսել է հնանալ և փոխարինվել է ավելի առաջադեմ պայթուցիկներով: Բանն այն է, որ արտադրության տնտեսական արդյունավետության առումով դինամիտները զգալիորեն զիջում են ամոնիումի նիտրատի հիման վրա հիմնված ավելի ժամանակակից պայթուցիկներին։

Դինամիտը ժամանակին օգտագործվել է նաև պատերազմներում, բայց դժկամությամբ և զգուշությամբ: Դա պայմանավորված է այդ պայթուցիկի զգայունությամբ. այն կարող է հեշտությամբ պայթել, եթե պահվում է ոչ պատշաճ կերպով: Ներկայում որոշ երկրներում դինամիտը մինչ օրս էլ արտադրվում է, բայց սահմանափակ քանակությամբ։ Այն արտադրվում է, օրինակ՝ Ֆինլանդիայում և ԱՄՆ-ում։ ԱՄՆում արտադրությամբ զբաղվում է միայն մեկ ընկերություն։ Դինամիտը սովորաբար երբեմն օգտագործվում է տարբեր չափերի «փամփուշտներում», որոնք լցվում են պլաստիկ կամ փոշիացված պայթուցիկով: Դինամիտը նաև դեռ օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ կամ շենքերի քանդման համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card