Ինչո՞ւ ֆուլհաուսցիները Երևանում չեն խաղում իրենց ներկայացումը. պարզաբանում է Մենչը
LIFEBlognews.am-ը գրում է.
«Ֆուլ հաուս» սիթքոմի անձնակազմը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ կրկին ներկայացել է համերգներով։ Այս անգամ ֆուլհաուսցիները ներկայացել են նոր ծրագրով։ Ամերիկայում, Եվրոպայում և Ռուսաստանի մի շարք քաղաքներում համերգներ ունենալուց հետո նրանք պետք է ելույթ ունենային նաև Երևանում, սակայն չունեցան։

BlogNews-ը նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից՝ Մենչից, հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ ԱՄՆ-ում արդեն երկրորդ նոր շոուն են ներկայացրել, Երևանում՝ ոչ մեկը։
«Մենք շատ ենք ցանկանում Հայաստանում էլ ներկայացում ունենալ։ Երևանում ելույթ չունենալու միակ պատճառը դահլիճի խնդիրն է։ Մենք ցանկանում էինք ներկայացումն անել Սունդուկյան թատրոնում, սակայն այնտեղ վերանորոգում սկսվեց։ Չենք կարող ներկայացումն անել, օրինակ, Համալիրի համերգային դահլիճում կամ Արամ Խաչատրյանում, քանի որ դահլիճը մեծ է, իսկ մեր ներկայացման համար շատ կարևոր է հանդիսատեսի հետ անմիջական կապը, ինչը հնարավոր է փոքր դահլիճում»,- ասաց Արմենն ու հավելեց, որ այս փուլում բանակցություններ են վարում մեկ այլ դահլիճի համար։ «Հավանաբար մայիսին արդեն ներկայացում կունենանք Երևանում»,- հայտնեց նա։
Դիտարկմանը, որ արտերկրում համերգներ ունենալն ավելի շահավետ է ֆինանսական տեսանկյունից, Մենչն արձագանքեց, որ իրենց համար դա երբեք նշանակություն չի ունեցել և չէր կարող պատճառ լինել, որ Երևանում համերգ չունենային. «Մեր ներկայացումները՝ «Յոթուկեսը», Հայաստանից ենք սկսել, հետո ենք ելույթ ունեցել նաև սփյուռքի համար, այս անգամ հակառակ ծայրից սկսեցինք, բայց անպայման Երևանում էլ ենք ելույթ ունենալու»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



