Արտակարգ դեպք՝ Երևանում․ Mercedes G-ում հրդեհ է բռնկվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ դեպի Արշակունյաց պողոտա տանող հատվածում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes G մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում, բարեբախտաբար վարորդը ժամանակին ճիշտ է կողմնորոշվել և կանխել է կրակի տարածումը:
Հրշեջներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում հերթապահություն իրականացրել:

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, և վարորդի ճիշտ ու հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում ավտոմեքենան մոխրակույտի չվերածվեց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17