Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման մասին

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրեսականների, ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հայտարարել է` ներկայումս պետդեպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատության աջակցության ակտի՝ 1992թ․ ընդունված 907-րդ հոդվածի շրջանցում։

2002թ․ ամերիկյան բոլոր վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևի շրջանցումն էր, որ ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ էր տալիս ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին։ 907-րդ բանաձևը բացառում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի այդ երկրի շարունակական ագրեսիան։ Դեսպան Օ’Բրայենը նաև կտրականապես մերժել է այն փաստարկները, որոնք հաճախ առաջ են քաշվում ադրբեջանական լոբբիի կողմից, առ այն, որ 907-րդ բանաձևի կիրառումը կխաթարի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը:

ԱՄՆ կոնգրեսականների՝ Արցախի հայության իրավունքների համապարփակ պաշտպանությանն ուղղված ելույթների և քաղաքական ճնշման պայմաններում, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է` ամերիկյան կողմը չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցեր եւ որ, Վաշինգտոնը չի նախատեսում չեղարկել 907-րդ բանաձևն այնքան ժամանակ, քանի դեռ չի նկատել իրավիճակի էական բարելավում: Օ՛Բրայենը նաև կարևորել է  տեղահանված մարդկանց իրենց հայրենիք անարգել մուտքի հնարավորությունը, սեփականության և մշակույթի պաշտպանությունը, և հնարավորությունը ստանալու հավաստի տեղեկատվություն՝ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու համար։

Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները հստակորեն դատապարտելու փոխարեն, Օ՛Բրայենը հայտարարել է, որ պետդեպարտամենտը հանձնարարել է անկախ քննիչներին՝ ապահովելու «համապարփակ, մանրակրկիտ և թափանցիկ արձանագրում, թե ինչ է տեղի ունեցել ոչ միայն այդ (տեղահանության) օրերին, այլև նախորդող ամիսներին և այս ուղղությամբ աշխատում է միջազգային գործընկերների հետ։

907-րդ բանաձևի պահանջների վերականգնումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, ինչի շուրջ իրականացվել է տասնամյակների աշխատանք, որոնցում նաև ներգրավվել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձևը, ներկա փուլում չչեղարկելու վերաբերյալ պետդեպարտամենտի, պաշտոնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․ «Զինելով, քաջալերելով և ակտիվորեն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանն ու տեղի բնիկ հայության էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդենը պետք է անի շատ ավելին, քան ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման վերաբերյալ ազդարարումն է։ Եթե նախագահ Բայդենն իրականում լուրջ է տրամադրված, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև, որը կսահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դեպի Արցախ հայերի անվտանգ և կայուն վերադարձը»»:

 

 
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder