Հերթական անգառատիպ շինությունը Գյումրու կենտրոնում․ Կարեն Մալխասյան
BLOGԳյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հերթական անգառատիպ շինությունը Գյումրու կենտրոնում
Նոյեմբերի 14-ին Գյումրի համայնքի ավագանու հինգերրորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտելուց հետո ավագանու անդամների բանավոր հարցերին պատասխանեցին Գյումրի համայնքի ղեկավարը, տեղակալը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։
Իմ և գործընկերներիս կողմից հարց բարձրացվեց Գյումրու միջին կենտրոնում(Գ․ Նժդեհ փող․,) կառուցվող(կառուցված) անգարատիպ շինության ճարտարապետական տեսքի և այդ շինությունը քաղաքի՝ քննարկվող հատվածի քաղաքաշինական միջավայրի անհամապատասխանության վերաբերյալ։
Պատասխանատուների խոսքից պարզվեց, որ ոչ միայն չի պահպանվել ճարտարապետական տեսքը, այլ մասնավորի կողմից իրականացվել է ապօրինի շինարարություն իր սեփականությունը հանդիսացող տարածքում, իսկ համայնքապատկան՝ հանրային տարածքը, այն է՝ մայթի և գազոնի հատվածները կառուցապատվել են որպես մեքենաների համար երթևեկելի տարածք։
Հիմա՝
1․ ըստ Սահմանադրության 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է իրավական պետություն։
2․ ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի՝ «անարխիա» եզրույթը մեկնաբանվում է որպես հասարակության վիճակ առանց իշխանության կամ ղեկավար մարմնի։
Ըստ այդմ, ուզում եմ հասկանալ՝ մենք ապրում ենք իրավական պետությունու՞մ, թե՞ տիրում է անարխիա, որ 21-րդ դարում՝ 2023թ-ին, տևական ժամանակ Գյումրիում իրականացվել(իրականացվում) է մեծ ծավալի ապօրինի շինարարություն՝ թե մասնավոր, թե հանրային տարածքում, և բացի այն, որ խախտումն է արձանագրվել, ապօրինությունը կանխելու միջոցներ չեն ձեռնարկվել։
Հ․Գ․ Իհարկե ուրախալի և գովելի փաստ է, որ մասնավորի կողմից Գյումրիում իրականացվում է շինարարություն, բայց այդ ամենը ենթադրում է իրականացնել օրենքի սահմաններում և տվյալ տարածքի քաղաքաշինական միջավայրին համապատասխան։
Հ․Գ․2 Հորդորս սեփականատիրոջը և համայնքապետարանի պատասխանատուներին՝ քննարկել առկա խնդիրը և օրենքի շրջանակներում գտնել լուծումներ։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



