«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ
POLITICSԱյսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներով Շենգավիթի վարչական շրջանում էինք: Հանդիպեցինք շրջանի բնակիչների հետ, տեղում ծանոթացանք խնդիրներին:
Մասնավորապես արձանագրվեց կոյուղագծերի խնդիրը: Գարեգին Նժդեհի 24 հասցեի բազմաբնակարան շենքի կոյուղագիծը խցանված էր (տե՛ս կից տեսանյութը):
Ըստ տեղի բնակիչների՝ խնդիրն առկա է արդեն 7 օր։ Մենք, բնականաբար, հետևողական ենք լինելու այս հարցում և բնակիչների հետ հետադարձ կապը պահելով՝ կպարզենք, թե ինչպես են տեղական իշխանությունները կատարել իրենց պարտականությունները: Եվ ընդհանրապես, նմանատիպ խնդիրների դեպքում կոչ ենք անում քաղաքացիներին դիմել «Մայր Հայաստան» խմբակցությանը:
Դաշինքի հետ կարող եք կապ հաստատել 099 551945 հեռախոսահամարով։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



