ԶՊՄԿ-ն հայտարարում է մրցույթ 2024 թվականի ընթացքում ներքոնշյալ երթուղիներով տրանսպորտային ծառայությունների մատուցման գծով
SOCIETYՀայտարարություն
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ Ընկերությունը հայտարարում է մրցույթ 2024 թվականի ընթացքում ներքոնշյալ երթուղիներով տրանսպորտային ծառայությունների մատուցման գծով:
№ Երթուղի (խտանյութի փոխադրում)
1. ՀՀ, ք. Քաջարան – ՀՀ, ք. Երևան
2. ՀՀ, ք. Քաջարան – ՀՀ, ք. Չարենցավան
Երթուղի (հետադարձ) / 1 տոննայի համար
3. ՀՀ, ք. Չարենցավան - ՀՀ, ք. Քաջարան
4. ՀՀ, ք. Չարենցավան - ՀՀ, ք. Կապան
5. ՀՀ, ք. Երևան - ՀՀ, ք. Քաջարան
6. ՀՀ, ք. Երևան - ՀՀ, ք. Կապան
Երթուղի (հետադարձ) / 1 երթի համար
7. ՀՀ, ք. Երևան - ՀՀ, ք. Քաջարան
8. ՀՀ, ք. Երևան - ՀՀ, ք. Կապան:
Մրցույթին մասնակցելու չափանիշներն են.
1. Առնվազն 10 սեփական ինքնաթափ բեռնատարների առկայություն,
2. Բարձումը` ըստ տրանսպորտային միջոցների թույլատրելի բեռնատարողության և մեկ սռնիի վրա թույլատրելի առավելագույն բեռնվածության՝ համաձայն ՀՀ Կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106 որոշման։
Սա նշանակում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով և հնարավոր տույժերից և տուգանքներից խուսափելու համար, բարձման ընթացքում հիմք կընդունվի ստորև նշված սահմանաչափերից նվազագույնը.
• Բեռնատարողություն՝ ըստ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի,
• Մեկ սռնիի վրա առավելագույն թույլատրելի բեռնվածություն,
• Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն քաշ (մեքենայի քաշ + բեռի քաշ):
Օրինակ, եթե ԿԱՄԱԶ մակնիշի տրանսպորտային միջոցի դեպքում
1. բեռնատարողությունը, ըստ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի, 8 տոննա է,
2. երկու սղնի ունեցող տրանսպորտային միջոցի դեպքում մեկ սռնիի վրա առավելագույն թույլատրելի բեռնվածությունը 9 տոննա է (ընդհանուր թույլատրելի բեռնվածությունը` 18 տոննա),
3. հաշվի առնելով տրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի քաշը՝ բեռի քաշը չի կարող գերազանցել 13 տոննան,
ապա այն կբարձվի 8 տոննայից ոչ ավել (այս դեպքում բարձման համար հիմք կհանդիսանա բեռնատարողությունը` ըստ տեխնիկական անձնագրի)։
Տարեկան փոխադրման ծավալը` մոտ 250 000 տոննա:
Մրցույթի արդյունքներով կընտրվեն մասնագիտացված ընկերություններ, որոնց հետ նախատեսվում է պայմանագրեր կնքել ամբողջ 2024 թվականի համար՝ ամբողջ ժամանակահատվածի համար մոտավոր ծավալների ամրագրմամբ։
Վճարման պայմանները՝ մատուցված ծառայությունների համար հաշիվ-ապրանքագրի դուրսգրումից հետո 45 օրվա ընթացքում:
Խնդրում ենք ուղարկել Ձեր կոմերցիոն առաջարկը ուղարկել [email protected]; [email protected] էլ. հասցեներին՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 23-ը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank



