35-ամյա կինը 120.000 դրամի կեղծ փողերով գնումներ է կատարել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 8-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ Արարատյան փողոցում գործող առևտրի կենտրոնում անհայտ անձը գնումներ կատարելիս վճարել է 2 հատ 50 հազարանոց և 1 հատ 20 հազարանոց կեղծ թղթադրամներ և ստացել 12 հազարի մանրադրամ:
Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գնումները կեղծ թղթադրամներով կատարել է մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին:
Նոյեմբերի 9-ի ցերեկը նա հայտնաբերվեց Շիրակի փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց Չարբախի բաժանմունք:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



