Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի իշխանությունները իրական փորձեր չեն անում երկրի առևտրատնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

eurasianet.org-ը «Ռուսաստանը հզոր տնտեսական լծակներ ունի Հայաստանի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ օրեցօր վատանում են, և իշխանությունը, կարծես, մտադիր է փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը հօգուտ Արևմուտքի: Բայց եթե հիշենք Ռուսաստանի ազդեցության արդյունավետ լծակները Հայաստանի վրա, ապա այդ միտքը կարող է լիովին անիրատեսական թվալ։ Նաև Մոսկվան է սկսել ակնարկել, որ կարող է տնտեսական խնդիրներ ստեղծել Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Հայաստանի պաշտոնյաները պնդում են, որ տնտեսական հարթությունում ամեն ինչ սովորական է, սակայն տնտեսագետներն ու գործարարներն ավելի ու ավելի են անհանգստանում քաղաքական լարվածության հնարավոր հետևանքներից:

Հայաստանի արտահանման մոտ 40 տոկոսը ուղղվում է Ռուսաստան, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գծով Երևանի կախվածությունը Ռուսաստանից կարելի է որակել որպես հսկայական։ Երկրի գազաբաշխման ողջ ենթակառուցվածքը պատկանում է «Գազպրոմ Արմենիային», որը ռուսական պետական գազային ընկերության տեղական դուստր ձեռնարկությունն է: Ռուսաստանն ունի նաև Հայաստան հացահատիկի և նավթամթերքի ներմուծման մենաշնորհ։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է աշխատանքային միգրանտներից, որոնք Ռուսաստանից փող են ուղարկում իրենց հայրենիք։ 2022 թվականին երկիր մտած 5,1 միլիարդ դոլարի մեջ Ռուսաստանից ստացված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 3,6 միլիարդ դոլար։ Եվ եղել է նախազգուշական կրակոց:

Ռուսաստանի Դաշնության Պետդուման հոկտեմբերի 24-ին հետաձգել է օրինագծի քննարկումը, որը նախատեսում է հայկական վարորդական վկայականների ճանաչումը, որն անհրաժեշտ է ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։ Այդ քայլը Հայաստանում դիտվել է որպես քաղաքական և որպես տնտեսական պատժամիջոցների ակնարկ, որը Մոսկվան կարող է կիրառել իր անկարգապահ կրտսեր գործընկերոջը խելքի բերելու համար: Ավելին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը գրեթե բացահայտ հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու համար։ Շատ հայ աշխատանքային միգրանտներ են Ռուսաստանում աշխատում սպասարկման ոլորտում, այդ թվում՝ որպես տաքսու վարորդ:

Հայկական վարորդական վկայականների ճանաչումը նրանց կազատեր բյուրոկրատական քաշքշուկներից, որոնց նրանք մշտապես հանդիպում են։ Այժմ նման հնարավորությունն ավելի քիչ հավանական է դառնում, քան երբևէ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ռուս օրենսդիրների որոշումը «նախազգուշական կրակոց» է անվանել։ «Առայժմ դա ընդամենը ազդանշան է, որին կարող են հետևել ավելի կոշտ միջոցներ, եթե քաղաքական հարաբերությունները վատանան», - Eurasianet-ին ասել է Պարսյանը:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների կայուն վատթարացումը հակադարձ համեմատական է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանեցին Ուկրաինայի դեմ պատերազմի համար, Հայաստանը դարձավ այն երկրներից մեկը, որի միջոցով արևմտյան ապրանքները սկսեցին հոսել Ռուսաստան: Հայաստանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 5,3 մլրդ դոլարի։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը գրեթե եռապատկվել է 2021 թվականի համեմատ, ներմուծումն աճել է 44 տոկոսով։ Հատկանշական է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման մեծ մասը ներկայումս արևմտյան արտադրանքի վերաարտահանումն է։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է վերջերս խոսել Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքում վերաարտահանման առանցքային դերի մասին, աճի 187 տոկոսային կետը բաժին է ընկել վերաարտահանմանը, իսկ հայկական արտադրանքի արտահանմանը՝ ընդամենը 28 տոկոսային կետը։ Ընդհանուր եզրակացությունն այն է, որ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը Հայաստանի տնտեսության մեջ։ Եվ շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանից այդ աճող կախվածությունը կարող է զգալիորեն սահմանափակել քաղաքական դաշտում մանևրելու Հայաստանի հնարավորությունները: «Այն, որ դեպի Ռուսաստան արտահանման 55-56 տոկոսը ոչ թե հումք է, այլ պատրաստի արտադրանք, վկայում է Հայաստանի կախվածության բարձր աստիճանի մասին։

Եվ այդ պայմաններում, եթե Մոսկվան պատժամիջոցներ կիրառի, դրանք շատ ցավոտ կլինեն Հայաստանի համար,- ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ այդ ապրանքները դեպի արևմտյան շուկաներ վերաուղղելու հավանականությունը շատ փոքր է,- չափանիշները տարբեր են, մեզ անհրաժեշտ կլինի հիմնովին փոխել տնտեսության ամբողջ ճյուղերը, ինչը բարդ և երկարատև գործընթաց է։ Եվ այդ ընթացքում շատ ձեռնարկություններ կփակվեն, ինչը կբերի գործազրկության աճի և, ընդհանուր առմամբ, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման»։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները իրական փորձեր չեն անում երկրի առևտրատնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, չկա որևէ նշան, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը որևէ ազդեցություն ունի երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա, որտեղ ճգնաժամը գնալով մեծանում է։ Իր խոսքերը հաստատելու համար նա նշել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մտադիր չէ փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորը, չնայած Մոսկվայից դժգոհությանը։ «Փաստն այն է, որ այս ճգնաժամը դեռ չի անցել դիսկուրսից այն կողմ։ Հայ-ռուսական հարաբերություններում ինստիտուցիոնալ փոփոխություններ չկան: Դրանց մասին խոսվում է, քննարկվում է, բայց Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ»,- Eurasianetին ասել է Իսկանդարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game