Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը շարունակում է անտեսել նախկին բանակցային հարթակները․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերմանական dw.com-ը «Բերբոկի այցն Ադրբեջան և Հայաստան. մեկ քայլ ավելի մո՞տ խաղաղությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անալենա Բերբոկը բանակցություններ է վարել Հարավային Կովկասի հակամարտող պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի մայրաքաղաքներում։ Ուղևորության հիմնական նպատակը, Բեռլինի տեսանկյունից, կողմերին համոզելն է, որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղան խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Բերբոկը Հարավային Կովկասում «հստակ ուրվագծել է Բեռլինի դիրքորոշումը», նա արդյունավետ բանակցություններ է վարել և կարողացել է հստակորեն փոխանցել Բեռլինի առաջարկը Հայաստանին և Ադրբեջանին, DW-ին ասել է Հարավային Կովկասում Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի գրասենյակի ղեկավար Մարսել Ռոթիգը:

Նախարարի այցի արդյունքը DW-ի հետ զրույցում դրական է գնահատել նաև ARD-ի լրագրող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Սիլվիա Ստյոբերը, որն այցի ընթացքում ուղեկցել էր Բերբոկին։ Նա նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին հաջողվել է բանակցություններ վարել «շատ դիվանագիտորեն, զգուշորեն բառեր ընտրել, խուսափել պատժամիջոցների մասին հիշատակելուց, և ընդգծել, որ ինքը երկու պետությունների կողքին է»։ Ըստ երևույթին, պատժամիջոցների մասին խոսելուց հրաժարվելը ակնարկ է Ֆրանսիային, որը Հարավային Կովկասում իրեն այլ կերպ է դիրքավորում։ «Հակադրությունն ակնհայտ է: Բերբոկը երկու երկրներին է փոխանցել համագործակցության առաջարկներ, քննարկել Հայաստանի եվրոպական հեռանկարը, իսկ Ադրբեջանում նա օգնություն է առաջարկել տարածքների ականազերծման հարցում»,- շարունակել է Մարսել Ռոթիգը։

Միաժամանակ, գոնե պաշտոնապես, Գերմանիայի կողմից զենքի մատակարարման շուրջ բանակցություններ չեն եղել։ «Ֆրանսիան այդ հարցում բոլորովին այլ ուղի է բռնել: Նա շատ հստակ պատժամիջոցներով սպառնացել է Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքում սպառազինության երկկողմ պայմանագրեր կնքել Երևանի հետ և իր ռազմական կցորդին ուղարկել Հայաստան»,- բացատրել է Ռոթիգը: Անալենա Բերբոկը հեռու է մնացել Հայաստանին միակողմանի աջակցությունից և իրեն որպես բանակցությունների միջնորդ է ներկայացրել, նշել է Սիլվիա Ստյոբերը, թեև Բաքվում ընդունելությունը «ոչ այնքան բարեկամական» է եղել: Նա խոստովանել է դա՝ մասնավորապես նշելով Բերբոկի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ վերջինը մի շարք հարցեր է ներկայացրել Գերմանիայի դեմ։

Ադրբեջանը շարունակում է անտեսել նախկին բանակցային այն հարթակները, որոնք գործում էին ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, DW-ի հետ զրույցում նշել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը և հավելել, որ Բերբոկի այցի հիմնական նպատակը, ինչպես ինքն է հասկանում, Ադրբեջանին խաղաղության գործընթաց վերադարձնելն էր: Հարցին, թե ինչու են մինչ այժմ ձախողվել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ սկսելու փորձերը, փորձագետները պատասխանել են, որ դա, իրենց կարծիքով, առաջին հերթին պայմանավորված է Բաքվի՝ առավելագույնին հասցնելու ցանկությամբ։ Օբյեկտիվորեն Ադրբեջանին մնում է միայն թղթի վրա ամրագրել ռազմական ճանապարհով ձեռք բերված հաջողությունները, պարզաբանել է Սիլվիա Ստյոբերը, և Բաքուն չի շտապում բանակցությունների սեղան վերադառնալ, քանի որ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ինչպես ինքն է ասում, փորձում է հնարավորին շատ զիջումներ ստանալ Հայաստանից։ Փորձագետները նաև կարծում են, որ Բաքուն օգտագործում է ներկա պահը ուժ դրսևորելու համար:

«Մասնավորապես Բաքուն հայտարարում է, որ կարող է «անել դա՝ առանց ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդության, ստեղծելով բանակցային ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ», - հավելել է Ստյոբերը։ Վերջին երեք տարվա ընթացքում հենց Ադրբեջանն է որոշում, թե Հայաստանի հետ բանակցային որ հարթակներում են բանակցություններ վարվելու, հիշեցրել է Օլեսյա Վարդանյանը։ «Հիմա տրամաբանական կլիներ ենթադրել, որ լավ կլիներ ավարտել այդ գործընթացը (ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ), բայց կան հարցեր, որոնք չեն քննարկվում Ադրբեջանին ձեռնտու ձևով»,նշել է փորձագետը։ Ըստ նրա, կա բանակցությունների երկու թեմա, որոնք Բաքուն կցանկանար լուծել իր պայմաններով: «Դա սահմանազատումն է, որը նշանակում է ադրբեջանական զորքերի դուրսբերում այն շրջաններից, որտեղ նրանք գտնվում են Հայաստանի ներսում, ինչպես նաև դեպի Նախիջևան միջանցքի խնդիրը, որտեղ Բաքուն պաշտպանում է այն տեսակետը, որ այնտեղ անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանը, ինչի հետ Հայաստանը համաձայն չէ»,- ասել է Վարդանյանը:

Ռոթիգը, ինչպես և Վարդանյանը, բանակցությունների մեկնարկի հետաձգման պատճառը համարում է այն, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Բաքվին առաջարկում են այնպիսի զիջումներ, որոնք այնքան էլ գրավիչ չեն Ադրբեջանի համար, իսկ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կարող են նման պայմաններ չդնել։ Եթե նույնիսկ կողմերը միջնորդներ փոխեն բանակցությունների համար, «խնդիրների էությունը չի փոխվի», վստահ է Վարդանյանը։ Նա հիշեցրել է, որ երեսուն տարվա հակամարտության արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, չկա առևտուր, քաղաքացիները չեն կարող ազատորեն այցելել միմյանց երկրներ։ Ռոթիգը և Ստյոբերը վստահ են, որ, ի վերջո, Բաքուն կշարժվի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղղությամբ։ Երկու փորձագետներն էլ կարծում են, որ նախագահ Ալիևը, որպես փորձառու խաղացող, կգա այն եզրակացության, որ ԵՄ-ն Ադրբեջանին որպես միջնորդ «այս կամ այն ձևով» դեռ ավելի հարմար է:

Օլեսյա Վարդանյանն էլ ասել է, որ եթե միջնորդները փոխվեն, «սրացման և թյուրիմացությունների հավանականությունը կավելանա»։ Խաղաղության բանակցությունների հնարավոր ձախողումը կմեծացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր զինված սրացման վտանգը. DW-ի հետ զրուցած փորձագետները միակարծիք են այդ հարցում, թեև ներկայում նրանք բավականին լավատես են խաղաղության համաձայնագրի հեռանկարների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի զարգացման շուրջ վեճը շարունակում է պայթյունավտանգ մնալ, զգուշացրել են նրանք։ Կարճաժամկետ հեռանկարում սրացումն անհավանական է թվում, բայց դա չի կարելի բացառել 2024 թվականի ձմռան վերջին, եզրափակել է Ռոթիգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia