Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Քրդական կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանից պահանջել է քննել Հրանտ Դինքի սպանության գործը

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի խորհրդարանում 59 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը եւ Ստամբուլից ընտրված պատգամավոր Գարո Փայլանը պահանջել են, որ երկրի խորհրդարանը քննություն իրականացնի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով imctv.com.tr կայքը, խորհրդարան ներկայացրած առաջարկության մեջ նրանք նշել են, որ Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքում ազդեցիկ եւ արդյունավետ քննություն չանցկացվելու պատճառով արդեն 9 տարի է` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, սպանության մեջ դերակատարություն ունեցած խոր կապերը բացահայտված չեն, չի ուսումնասիրվել սպանությունից առաջ նրան թիրախ դարձրած մամուլի կառույցների դերակատարությունը, նրանց դեմ քննություն չի անցկացվել:

«Հրանտ Դինքի սպանությունից հետո արդարադատության համակարգում առաջացած խնդիրները մեծ վերք են թողել Թուրքիայի կառավարության խղճի վրա: Պաշտոնյաներն էլ դեռ շարունակում են պաշտոնավարել: Իսկ այդ պաշտոնյաների ամբողջական պատասխանատվությունն ի հայտ բերած, նրանց դեմ մեղադրական եզրակացություն կազմած եւ դատական գործ բացած դատախազը 11.01.2016-ին հեռացվել է գործի քննությունից եւ տեղափոխվել այլ աշխատանքի, ինչն ավելի է մեծացնում Հրանտ Դինքի դեմ հանցագործության բացահայտման ուղղությամբ կասկածները», -նշել են նրանք:

Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը դատախազ Քյոքչույին հանձնարարվել էր 2014 թվականի դեկտեմբերին: Նա մեղադրական եզրակացություն էր պատրաստել Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության նախկին տնօրեն Ջալալեթին Ջեռահի, հետախուզական վարչության նախկին պետ Սաբրի Ուզունի, Տրապիզոնի անվտանգության նախկին տնօրեն Ռեշաթ Ալթայի եւ հետախուզական վարչության ղեկավար Էնգին Դինչի հետ ևս մոտ երկուսուկես տասնյակ պետական պաշտոնյաների վերաբերյալ: Մեղադրական եզրակացությունը Գլխավոր դատախազության կողմից երկու անգամ վերադարձվել էր նրան՝ դրանցում առկա «թերությունների» հիմնավորմամբ:

 Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ինխմբագրությանառջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբԴինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահբանտարկության դատապարտվեցանմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել ՀրանտԴինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման  ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback