Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Արտոնություններից օգտվող սահմանամերձ տարածքների ցանկը ընդլայնվում է

BLOG

Մարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր կառավարության որոշմամբ ընդլայնվեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ընդլայնվել է արտոնության կիրառման հնարավորությունը նաև սահմանամերձ քաղաքային համայնքների վրա: Նախկինում այն տարածվում էր միայն սահմանամերձ գյուղական տարածքների վրա: Ցանկը համալրվեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքներով, որոնք համարվում են մարտական գործողությունների հետևանքով առավել տուժած համայնքներ:

Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեության իրականացման դեպքում առաջանալու են լոգիստիկայի հետ կապված խնդիրներ: Քանի որ սահմանամերձ գյուղական համայնքներում ենթակառուցվածքները պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում և չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը բարդացնում է լոգիստիկան, մասնավորապես հումքի մատակարարման, արտադրանքի իրացման և արտահանման նպատակով բեռնափոխադրումները: Սակայն սահմանամերձ գյուղական համայնքներում արտադրական գործունեության որոշակի մասի իրականացման անհնարինության պարագայում այդ գործունեությունն իրականացվում է սահմանամերձ քաղաքային համայնքներում:

Տվյալ պարագայում սահմանամերձ քաղաքային և գյուղական համայնքում իրականացվող գործունեությունը դառնում է մեկ ընդհանուր արտադրական գործընթաց, ուստի գոյություն ունեցող տարանջատումը, թե արտադրական գործընթացի որ մասն է իրականացվում գյուղական համայնքում և այդ հատվածի համար սահմանել արտոնություններ նպատակահարմար չէր: 
Վերոնշյալ արտոնությունների սահմանումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսվարող սուբյեկտների համար սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալելու համար: Մասնավորապես «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն նախատեսում է սահմանամերձ գյուղերում (գ. Չորաթան, գ. Արծվաբերդ, գ. Պառավաքար, գ. Այգեձոր) սկսել տեքստիլ ապրանքների լայնածավալ արտադրություն: Ընկերության գործունեության արդունքում ՀՀ Տավուշի մարզի սամանամերձ գյուղերում ստեղծվելու են մի քանի գործարաններ, ինչպես նաև մինչև 1000 աշխատատեղեր, ինչն ապագայում նախատեսվում է հասցնել մինչև 2500-ի:

Փոփոխությունը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ, բնակչության զբաղվածությնան ապահովմամբ, ինչն իր հերթին կնպաստի սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացմանն ու խթանմանը,:

Մեկ այն որոշմամբ 2016 թվականի համար ապահովվեց Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքի կիրարկումը: Համաձայն նշված օրենքի ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում: Որոշվեց անփոփոխ թողնել կառավարության կողմից սահմանած փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը նաև այս տարվա համար:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome