Դատելով հայ «մտավորականներից» շատերի անհաղորդ կեցվածքից` հիմա հասկանում եմ, թե ինչու են ուզում չեղարկել տարատեսակ գործիչների կոչումները․ Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հետաքրքիր է, ի՞նչ կասեին Հովհաննես Թումանյանը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Վիլյամ Սարոյանը և մեր մյուս երևելիները, եթե կարդային այս խայտառակությունը:
Երևի թե կասեին « էսքանից հետո ու՞մ տանձին է պետք քո բեմադրությունը»:
Եթե սովետական տոտալիտար հասարակությունում, որևէ մեկն իրեն այսպիսի արտահայտություն թույլ տար` հայ մտավորականության բոլոր շերտերը (ականավոր մաթեմատիկոսից մինչև հայտնի կոմպոզիտոր) նրան անարգանքի սյունին կգամեին:
Հ.Գ.
Հայաստանի «ժողովրդական արտի՞՞՞՞ստ»:
Դատելով հայ «մտավորականներից» շատերի անհաղորդ կեցվածքից` հիմա հասկանում եմ, թե ինչու են ուզում չեղարկել տարատեսակ գործիչների կոչումները: Ժամանակն է այս և նմանատիպ «մտավորականներին» անվանել «ուստա»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



