Ավտոմեքենաների թվով առաջին տեղում Թբիլիսին է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում գրանցված ամենաշատ ավտոմեքենաները Թբիլիսիում են. այս մասին, ըստ aliq.ge-ի՝ տեղեկացրել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ գրանցված է 619 հազար 006 ավտոմեքենա։ Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ գերազանցում է Իմերեթիին, որտեղ Թբիլիսիից հետո ամենաշատ ավտոմեքենաներն են՝ 213 հազար 959։
Ավտոմեքենաների թիվն ըստ մարզերի այսպիսին է.
- Թբիլիսի՝ 619 հազար 006,
- Իմերեթի՝ 213 հազար 959,
- Քվեմո Քարթլի՝ 165 հազար 152,
- Կախեթի՝ 148 հազար 851,
- Աջարիա՝ 134 հազար 642,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 107 հազար 389,
- Շիդա Քարթլի՝ 97 հազար 813,
- Սամցխե Ջավախեթի՝ 66 հազար 098,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 44 հազար 268,
- Գուրիա՝ 39 հազար 440,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 11 հազար 011:
Ի դեպ, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստանում գրանցված է 1 մլն 647 հազար 629 տրանսպորտային միջոց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



