Նոյեմբերյան համայնքում եկար սպասված իրադարձությունն արդեն իրականություն է դարձել․ Կողբում բացվել է Թումո Կենտրոնը և արդեն ընդունել է իր սաների առաջին խմբին
SOCIETYՆոյեմբերյան համայնքում եկար սպասված իրադարձությունն արդեն իրականություն է դարձել․ Կողբում բացվել է Թումո Կենտրոնը և արդեն ընդունել է իր սաների առաջին խմբին։
Սա մեծ ձեռքբերում է սահմանամերձ համայնքի համար և պետք է արժանին մատուցել նախաձեռնության հեղինակներին, Թումո կենտրոնի հիմնադիրներին։
Նախաձեռնության իրականացման համար իր ջանքերը չի խնայել Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը։
Դեռ տարիներ առաջ, երբ Կենտրոնի բացման առաջարկը եղավ, նա Կողբ համայնքի ղեկավարն էր, և տեղում նման կենտրոն ունենալու, որակյալ կրթություն, նոր գիտելիքներ ու հմտություններ ապահովող միջավայր ստեղծելու միտքը միանգամից է նրա լիարժեք աջակցությանն արժանացել։
Եվ այսօր արդեն Կողբի Թումո կենտրոնը դառնալու է Նոյեմբերյանի և հարակից համայքների բնակավայրերի ստեղծագործ պատանիների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ նրանք հնարավորություն կունենան զարգացնելու նոր ու ժամանակի պահանջն ունեցող հմտություններ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



