Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման նպատակով այս տարի հատկացվելու է 20 միլիոն դրամ

SOCIETY

Մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման համար այս տարի տրամադրվելու է 20 միլիոն դրամ: Այս մասին հունվարի 14-ին, Երևանի ավագանու 2015 թ. կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ ասաց Երևանի ավագանու «ԲարգավաճՀայաստան» խմբակցության ղեկավարՋիվան Պողոսյանը:

 «Մեր խմբակցության առաջարկներն անցած տարի եղել են տարբեր շենքերի ու մայթերի վերանորոգումների, ինչպես նաև տուրիզմի ոլորտում քաղաքի զարգացման վերաբերյալ: Այս տարի Երևանում զբոսաշրջության զարգացման համար հատկացվել է 20 միլիոն դրամ, սակայն մայրաքաղաքի գերակա շահերից մեկի համար այդ գումարը քիչ է: Մենք առաջարկել ենք զբոսաշրջության հետ կապված լուծել այնպիսի առաջնային խնդիր, ինչպիսին է հանրային զուգարանների խնդիրը, որոնք անհրաժեշտ են ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլ նաև՝ մարզերից մայրաքաղաք ժամանած քաղաքացիների», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ջիվան Պողոսյանը:

Խոսելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ աշխատանքների մասին՝  «Բարև Երևան»խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը նշեց, որ Երևանում կա շատ կարևոր գորգերի թանգարան, դեպի որը տանող ճանապարհը սարսափելի վիճակում էր, սակայն մայրաքաղաքի ավագանու առաջարկությամբ այն 2015թ. վերանորոգվեց:

 «Երևանում շատ խնդիրներ կան, որոնց հետ երևանցին բախվում է ամեն օր: Օրինակ՝ Աջափնյակ համայնքում կա մի շենք, որը Երևանի հաշվեկշռում չեն ընդգրկում: Այն ժամանակին եղել է պետական սեփականություն, որի տասնութ բնակարանները նվիրել են բնակիչներին: Այն չունի տանիք, կոյուղի, աստիճանավանդակները սարսափելի վիճակում են: Քաղաքապետարանի տվյալներով, այն չի գտնվում իր հաշվեկշռում, ինչի պատճառով բարձիթողի վիճակում է, սակայն այնտեղ ապրում են մարդիկ», - ասաց Անահիտ Բախշյանը:

Շարունակելով իր խոսքը մայրաքաղաքի խնդիրների մասին՝ նա ասաց, որ «Բարև, Երևան» խմբակցությունը բյուջեի վերաբերյալ 14 առաջարկ է արել, իսկ Երևանի զարգացման ծրագրի վերաբերյալ՝ 7 առաջարկ: Ընդհանուր առմամբ 13-ն ընդունվել են, որոնք վերաբերվել են քաղաքապետարանի աշխատանքի թափանցիկությանը և հաշվետվողականությանը:

 «Ես չեմ կարող ասել, որ ավագանու աշխատանքը գերազանց է ընթացել, սակայն չի եղել մի հարց, որն անպատասխան մնացաշ լիներ: Անցած տարվա ընթացքում նիստերի ժամանակ քննարկվել է 178 հարց, որոնց վերաբերյալ կայացվել են որոշումներ», - ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը:

«Մենք ունենք ուժեղ քաղաքապետ, ով հիանալի կառավարիչ է , սակայն չկարողացանք հասնել նրան, որ քաղաքապետը զգա իրեն որպես ավագանու անդամ, երբ որոշումներ կայացնելիս չի երևում, որ տվյալ հարցում հենց ավագանին էր ուղղորդել քաղաքապետին՝ կայացնելու նման որոշում», - նշեց Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ծրագրիհամակարգող, Համայնքների ֆինանսիստների միավորման խորհրդի անդամ Աբրահամ Արտաշեսյանը:

Խոսելով ամանորյա օրերին ձյունը չմաքրելու համար մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետի կողմից հայտարարված նկատողության վերաբերյալ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ծրագրի համակարգողը կարծիք հայտնեց, որ նույն կերպ քաղաքապետը պետք է ավագանու անդամներին զեկուցեր, թե ինչու ինքը չի կանգնել նույն վարչական շրջանների ղեկավարների կողքին, որպեսզի աշխատանքներն իրականանային ժամանակին:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025