Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Այլ բան է հաստատված բյուջեն, այլ բան՝ դրա կատարողականը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բյուջեի քննարկվող նախագիծն, ընդհանուր առմամբ, կարող ենք բնութագրել որպես հավակնոտ բյուջե՝ հաշվի առնելով մի շարք ուղղություններում ավելացումները, նախատեսվելիք հատկացումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ առաջարկում ենք վերլուծել, թե ինչի մասին է 2024 թ.-ի պետբյուջեի նախագիծը:

Փորձագետն ընդգծում է՝ մեկ բան է քննարկվողն ու պլանավորվողը, մեկ այլ բան է իրականությունն ու իրականացվածը: «2024 թ.-ի բյուջեում ևս ունենք դեֆիցիտ, դա նշանակում է, որ ազգային գեներացվող եկամուտները չեն բավարարելու ծախսումներին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ, ուզենք, թե չուզենք, այդ դեֆիցիտի բավարարման համար պետք է նաև պարտքային միջոցներ ներգրավենք: Կցանկանայի ընդգծել, որ պարտքի ներգրավումը բնականոն գործընթաց է, յուրահատուկ է աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ զարգացած հարուստ տնտեսություններին: Եթե անգամ այդ ներգրավվող միջոցները բավականին բարձր են, դա չպետք է առաջացնի շատ կտրուկ բացասական գնահատական, եթե ներգրավվող միջոցների կառավարումն արդյունավետ է, և եթե վերջնարդյունքում պետք է ստեղծվի իրական արժեք, որը հետադարձ կապով ուղղվի դեպի հանրային բարօրություն: Որքա՞նով են մեզ մոտ ներգրավվող միջոցներն արդյունավետ օգտագործվում: Առնվազն կարող ենք նախադեպերին նայել:

Վերջին տարիները, ցավոք, մեզ համար ճգնաժամային էին՝ սկսած 2020 թ.-ից. և տարբեր ճգնաժամային իրավիճակներում ներգրավվող միջոցների արդյունավետության հետ կապված կա բավարար հիմք գնահատականներ հնչեցնելու: Ճգնաժամային իրավիճակներում տարբեր հատկացումների և իրականացված ծրագրերի, եթե մեղմ գնահատենք, պակաս արդյունավետությունը դրա մասին է վկայում: Պետական պարտքի ներգրավման մասին խոսելիս պետք է նշել մեկ կարևոր հանգամանք: Ոչ միայն կարևորվում է դրա կառավարման արդյունավետությունը, այլ նաև պարտքի կառավարելիության խնդիր կա: Այսինքն՝ որքանո՞վ են ներգրավվող միջոցները համապատասխանում քո տնտեսական, մակրոտնտեսական կարողություններին, և չե՞ս հատում այդ ռիսկային կոչված շեմը: Որպես հակադարձություն հաճախ է նշվում՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ոչ ռիսկային և ապահով մակարդակում է: Իրավամբ, տոկոսային հարաբերակցությամբ այդպես է, պակաս է 50 տոկոսից, որից բարձրի դեպքում ունենք որոշակի ռիսկայնություն:

Հիշեցնենք, որ այս իշխանության կառավարման ընթացքում՝ 2021 թ.-ին ունեցել ենք պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության ռիսկային շեմ: 2022 թ.-ին ներտնտեսական կամ էնդոգեն գործոններով չպայմանավորված աճերով, այսինքն՝ մեզ համար ոչ կառավարելի գործոններով, այդ թվում՝ տնտեսության աճով պայմանավորված, մյուս կողմից՝ այդ արտաքին գործոնների, այդ թվում նաև դրա ազդեցության ներքո հայկական դրամի ամրապնդման արդյունքում, այսինքն՝ փոխարժեքային տատանումների արդյունքում կարողացանք այդ պարտքի ռիսկային շեմը նվազեցնել: Շատ լուրջ խնդրի կարող ենք կանգնել, որ ինչ-ինչ տնտեսական գործընթացների արդյունքում դրամի այսօրվա ամրապնդումը որոշակիորեն թուլանա և փոխարժեքային ազդեցությունները պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա ունենա հակառակ էֆեկտը: Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազումը տեղի է ունեցել ոչ թե, օրինակ՝ արտադրողականության կամ տնտեսության իրական հատվածում թռիչքային աճերի արդյունքում, այլ արտաքին գործոնների ազդեցության ներքո: Դրանց ազդեցությունը լավ է, սա իրավիճակ է, որից պետք է հնարավորինս օգտվել, բայց ռիսկային է, քանի որ ցանկացած պահի այդ գործոնները կարող են չեզոքանալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է, որ այսօր այդ գործոնների նվազման միտում կա. իհարկե, տնտեսությունն ունի իներցիա, և անգամ չեզոքացման դեպքում որոշակի իներցիան կպահպանվի, բայց դա երկար չի տևի: «Երկրորդ՝ մեր տնտեսության հիմնական ուղղություններից արդյունաբերության դեպքում արդեն երկար ժամանակ ունենք անկումային ցուցանիշ, իսկ գյուղատնտեսության դեպքում՝ շատ չնչին աճեր: Հետևաբար բյուջեի կատարման, կառավարելիության և ենթադրաբար պարտքային նոր միջոցների ներգրավման տեսանկյունից ունենք բավական անկայուն և նաև ռիսկային իրավիճակ:

Վերջին տարիներին բյուջեի կատարողականի հետ կապված խնդիրները, խոսում եմ ընթացիկ, այդ թվում՝ կապիտալ ծախսերի կատարողականի թերացումների մասին, վկայում են, որ բյուջեն կարող է շատ լավը լինել, բայց այլ բան է հաստատված բյուջեն, այլ բան՝ դրա կատարողականը: Երբ վերջին տարիների ցուցանիշներն ենք նայում, ունենք 30-40 տոկոսի շրջակայքում կապիտալ ծախսերի թերակատարում: Սա վկայում է այն մասին, որ մեր տնտեսության մրցունակությունը, արտադրողականությունը բավական խնդրահարույց իրավիճակներում են: Ամփոփելով՝ նշեմ, որ 2024 թ.-ի բյուջեն հավակնոտ է, ուրախալի է պաշտպանության ոլորտում ծախսերի ավելացումը, բայց մի կողմից՝ ունենք պետական պարտքի ներգրավման ռիսկը՝ իր հնարավոր կառավարելիության հետ կապված խնդիրներով, մյուս կողմից՝ փոխարժեքային կայունության, պահպանվող կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրներ»,-շեշտում է փորձագետը:

Քաղաքացին ասում է՝ լավ է, որ ցուցանիշներն աճում են, բայց ես լավ չեմ ապրում: «Դա պայմանավորված է՝ այդ թվում՝ մեր տնտեսական աճի կառուցվածքով: Թմբկահարվող աճերը լավ են, շանս մեր տնտեսության համար, եթե անգամ մեզանով չեն պայմանավորված: Այլ հարց է, թե ինչպես են դա կապիտալիզացնում: Այս աճը մեր հանրության որոշ սեգմենտների վրա իր ազդեցությունը թողել է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս աճերն անկայուն են, ռիսկային, նաև ոչ ներառական: Գեներացված եկամտի հավասարաչափ բաշխման խնդիր կա: 2022 թ.-ին՝ բումային իրավիճակում մեր երկրում ձևավորվեց, այսպես ասած, «աշխատող աղքատի» կատեգորիան: Գնաճի այն պայմաններում, որում հայտնվել էինք, եկամուտների աճը որևէ կերպ համարժեք չէր: Առաջանցիկ գնաճի պարագայում աշխատող անձը, որը ստանում էր կայուն եկամուտ, կանգնած էր բավականին լուրջ սոցիալական խնդրի առաջ:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է աղքատության ցուցանիշը, տեղի է ունեցել աղքատության միջին գծի նվազում, որը ևս թմբկահարվում է: Ցուցանիշը դրական է, բայց եկեք այդ ցուցանիշի բացվածքը նայենք: Եթե ծայրահեղ աղքատության և աղքատության վերին գծի մասով որոշակի դրական տեղաշարժ ունեցել ենք, ապա աղքատության միջին գիծը՝ միջին խավ կոչվածը, աղքատության ցուցիչով հետաճ է ապրել: Միջին խավի սոցիալական դրությունն ավելի է վատացել, դա նշանակում է եկամուտների բևեռացման էլ ավելի խորացում: Աղքատության միջին թվի նվազումն ուրախալի է, բայց հստակ ցույց է տալիս գեներացված եկամուտների կառուցվածքը և դրանց բաշխման խնդիրը, որի շարունակականության դեպքում լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու տնտեսությանը: Գաղտնիք չէ, որ միջին խավի ստեղծումն է կարևորվում հետագա տնտեսական հզորությունների և կարողությունների համար: Խոսում ենք արցախահայության գործոնի կարևորության մասին: Մարդիկ եկել են Հայաստան, լրացուցիչ պահանջարկը ստեղծվել է, բայց նրանք շատ արագ պետք է ինտեգրվեն աշխատաշուկայում: Իրենք պետք է լինեն ոչ միայն պահանջարկ գեներացնողը, այլ նաև առաջարկ տվողը: Եթե քո տնտեսական կարողությունը 120 հազար արցախցով չավելանա, այլ ավելանա միայն սպառումը, բավականին լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու»,-նշում է փորձագետը:

Եթե Հայաստանը դառնա «խաղաղության խաչմերուկ», գործարկվեն կոմունիկացիաները, կունենա՞նք տնտեսական բում: «Այն, որպես նախագիծ, հնչեղ ու գեղեցիկ է, մի կողմ թողնենք այն, որ մեկ տարի առաջ այն կոչվում էր «Հայկական խաչմերուկ», մի կողմ թողնենք, թե այն ինչից ավելացավ՝ Հյուսիսհարավ միջանցքին Հայաստանի վարչապետն ավելացրեց Արևելքն ու Արևմուտքը: Ամեն դեպքում որոշել է նման նախագծով հանդես գալ, միջազգային հանրությանն առաջարկ անել որպես խաղաղության դրոշակակիր: «Խաղաղության խաչմերուկն» ավելի լայնացնեմ ու խոսեմ խաղաղության դարաշրջանի մասին: Չեմ կարծում, որ կգտնվի մի ադեկվատ մարդ, որը դրան դեմ կլինի ու կասի՝ մեզ խաղաղության դարաշրջան պետք չէ, կամ կգտնվի մեկը, ով կասի, որ կոմունիկացիաների բացումը՝ նորմալ, օրինակելի պայմաններում վատ բան է: Բայց մի բան է հայտարարվածը, մեկ այլ բան՝ իրականության հետ հատումը:

Ունենք երկու խնդիր՝ և՛ կառավարման ու բարոյական տեսանկյունից, և՛ արդեն հողի վրա՝ իրականության: Նախ՝ կառավարման ու բարոյական տեսանկյունից: Խաղաղություն կոչվածը, որը դիտարկում ես այն հարևանների հետ, որոնք ունես, իրականում կա՞: Նույն հարևանների հետ ունես նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որոշակի պայմանավորվածություններ առ այսօր կյանքի չեն կոչվել՝ գերիների վերադարձ և այլն: Այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչած՝ գնում ես նոր պայմանավորվածությունների, դրանով իսկ լեգիտիմացնում ես նախորդ պայմանավորվածությունները չիրականացնելը: Հիմա՝ զուտ տնտեսական գործընթացների տեսանկյունից: Կոմունիկացիաների բացումը 21-րդ դարում հատկապես մեզ նման երկրի համար, որը ծովային ելք չունի, շատ կարևոր է: Բայց ի՞նչ պայմաններով են այդ կոմունիկացիաները բացվելու: Ներկայացված հայեցակարգային կետերը բավարար չեն: Ունենք տնտեսական էքսպանսիայի վտանգ, մեր տնտեսության մրցունակության խնդիր, համարվում ենք ԵԱՏՄ անդամ:

Այս բոլոր կարգավորիչները բավարարելո՞ւ են մեր տնտեսական անվտանգությունը պահելու, թե՞ ոչ, թե՞ պետք են լրացուցիչ կարգավորիչներ և մեխանիզմներ, գնահատվա՞ծ են այդ ռիսկերը, նախագծվա՞ծ են այդ մեխանիզմները, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունենք: Մի կողմից՝ «խաղաղության խաչմերուկ» կոչված նախագծի իրականության հետ ընդհանրապես կապ չունենալու հանգամանքն է, մյուս կողմից՝ այն բոլոր տեխնիկա-տնտեսական կարգավորիչների ու մեխանիզմների ամբողջությունը, որի մասին առնվազն չունենք պատկերացում՝ մշակվա՞ծ են գործիքակազմեր, թե՞ ոչ: Խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, պատկերացում կա՞, թե դրանից հետո ինչի կենթարկվի մեր գյուղատնտեսության ոլորտը, եթե չաշխատեն կարգավորիչները: Այս իրավիճակում նման նախագծի ներկայացումը, եթե փորձենք շատ մեղմ գնահատական տալ, որևէ կերպ խելամիտ չէ: Այո, չենք կարող աբորիգենի նման ամբողջ աշխարհից կտրվել ու մեկուսանալ և ընկալելի չլինել որևէ մեկի համար, բնականաբար՝ ոչ:

Ապագայի համար գուցե ներկայացնես նման նախագիծ՝ շեշտելով, որ այն իրականություն կդառնա միայն ազգային պետական շահի մի շարք խնդիրների լուծումից հետո: Հարցերի ու գործընթացների շարք կա, որոնք պետք է բնական ճանապարհով հանգեցնեն դրան: Այսօր դեռևս փաստացի էթնիկ զտման խնդրի առաջ ենք կանգնած, ի՞նչ խաղաղության խաչմերուկի մասին է խոսքը: Մեր հարևանը, որի հետ նման նախագիծ է նախատեսվում, հայտարարում է՝ եթե ինձ չտան սա, դա ուժով կստանամ: «Խաղաղության դարաշրջան» նախագծին կամ հայտարարությանը զուգահեռ թուրք –ադրբեջանական խոշոր զորավարժություններ են ընթանում հստակ ուղերձներով»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.