«Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է»․ Բաքուն սպառնացել է Բլինքենին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Բաքուն ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգները, տասնամյակներ շարունակ լինելով միջնորդ, «երբեք այդքան խստորեն չի աջակցել աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
«Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքի չի բերի, և նման գործողություններին կտրվի համարժեք պատասխան», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



