Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ-ի վարկի հիմնական նպատակներից է ՀՀ ԶՈՒ մարտունակության ամրապնդումը

ECONOMICS

Ռուսաստանից 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ ստանալու մասին համաձայնագրի հիմնական նպատակներից է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովումը, խաղաղության ռեսուրսների ավելացումը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ մարտունակության ամրապնդումը գերժամանակակից զինտեխնիկայի ներգրավման միջոցով: Ազգային ժողովում ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը բխում է ազգային անվտանգության ռազմավարությունից, ռազմական դոկտրինից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից և պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունից: Այն իրականացվում է բազմաշերտ պաշտպանական համագործակցությամբ՝ ներառելով Ռուսաստանի հետ պայմանագրային , ռազմավարական բնույթի հարաբերությունները, անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ գործընկերությունը, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման միջազգային գործունեությունը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ պաշտպանական քաղաքականության նպատակներն են տարածաշրջանում անվտանգության երաշխիքների ձևավորումը, խաղաղության և կայունության հաստատումը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական և ռազմական նախապայմանների ստեղծումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև միջազգային խաղաղության և կայունության գործողություններին մասնակցելու ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը: «Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը, ելնելով տարածաշրջանային բարդ խնդիրներից, կար ծում եմ, կշարունակի կրել պաշտպանական բնույթ և զինված ուժերը կդիտարկի որպես Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և հավասարակշռության պահպանման իրական երաշխիք»,- ասաց Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է շարունակի բարելավել իր զինված ուժերի մարտունակությունը՝ ներգրավելով արդիական ռազմական տեխնիկա, սահմանելով մարտական և բարոյական բարձր չափանիշներ: «Այս ամենն ապահովելու համար մեր երկրի պաշտպանական քաղաքականությունը պետք է հիմնվի քաղաքական, տնտեսական և ռազմական ներուժի կենտրոնացված և նպատակային կառավարմանը, շարունակելով զինված ուժերի հետագա բարեփոխումները, նախանշելով հետագա անելիքները»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Եզրափակելով ելույթը՝ Զաքարյանն ընդգծեց, որ քննարկվող համաձայնագիրը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի տրամաբանական շարունակությունն է:

 

Planning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once Again