Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


ՆԱՏՕ-ն ուզում է ցեմենտել դաշինքը Ռուսաստանի և Իրանի «հետնաբակերում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան geopoliticalmonitor.com հրատարակությունը գրում է, որ Պուտինի բոլոր ռազմավարական սխալներից ոչ մեկն այնքան օգուտ չի տվել ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան դաշինքին, որքան Ռուսաստանի աղետալի ներխուժումը Ուկրաինա: Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հետո Վաշինգտոնը և Բրյուսելը կարող են էլ ավելի ուժեղացնել դաշինքը: 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն կազմաքանդեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի Հանրապետությունը և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Բաքուն ազատորեն կարող է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Վաշինգտոնը և Բրյուսելը խելամիտ կլինեն, եթե հաշվի առնեն այդ հայտը: Բայց Բաքվի այդ հավակնոտ հայտի համար կա առնվազն երկու էական խոչընդոտ: Նախ՝ ի տարբերություն Ֆինլանդիայի և Շվեդիայի, Ադրբեջանը լիբերալ ժողովրդավարական երկիր չէ։ Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցության օգուտները կարող են խրախուսել Բաքվին՝ ձեռնարկել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ և բարելավել մարդու իրավունքների վիճակը: Բացի դա, դաշինքին անդամակցությունը մշտապես ծառայել է որպես անցաթուղթ այն պետությունների համար, որոնք ձգտում են միանալ ԵՄ-ին: Այդ խնդիրը կարելի է հաղթահարել ժամանակի և ջանքերի շնորհիվ։ Երկրորդ հերթին՝ արևմտյան քաղաքական գործիչները հաշվետու են ընտրողների առաջ և լսում են հայկական սփյուռքի դոնորներին:

Նրանք հետևողականորեն ցուցադրում են ուսուցողական համերաշխություն Ադրբեջանի դեմ բողոքներին սփյուռքի իրենց ընտրողներին բավարարելու համար, այսինքն՝ գործում են Արևմտյան դաշինքը պահպանելու ու ամրապնդելու դեմ։ Օրինակ՝ Ֆրանսիան սաբոտաժ արեց Բաքվի և Երևանի միջև Գրանադայում խաղաղ բանակցությունները՝ հայտարարելով, որ զենք է վաճառելու Հայաստանին: Փարիզի այդ որոշումը լավագույն դեպքում ռազմավարական առումով անհամապատասխան է, իսկ վատագույն դեպքում՝ մակերեսային: Երևանը Մոսկվայի պայմանագրային դաշնակիցն է, Ադրբեջանը՝ Թուրքիայի, որը ՆԱՏՕ-ի անդամ է, և դա՝ չնայած տարաձայնություններին և այլ մարտահրավերներին: Ռուսաստանը դաշինքի անվտանգության ամենահրատապ մարտահրավերն է, գլոբալ կայունության համար ամենամեծ սպառնալիքը և Եվրասիայում խաղաղության հաստատման մշտական խոչընդոտը: Այսպիսով, ինչո՞ւ է Ֆրանսիան զենք վաճառում մի երկրի, որը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի մաս է կազմում:

Մոտավորապես յուրաքանչյուր 3 հայից 2-ն ապրում է Հայաստանից դուրս։ Սփյուռքը Հայաստանի ամենաուժեղ հենարանն է։ Վտանգավոր Կովկասում Հայաստանն ինքը աղքատ է, թույլ ու անապահով։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ երկիրը երեք տասնամյակ շրջափակման մեջ է գտնվում արևմուտքից՝ Թուրքիայի, իսկ արևելքից՝ Ադրբեջանի կողմից։ Հայաստանը հստակ հասկացրել է դա, ու ցանկանում է վերանայել հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Ինքը՝ Երևանը, այդ ռեստարտի կարիքն ավելի շատ ունի, քան մյուս բոլոր «շահագրգիռ» կողմերը, այդ թվում՝ Սփյուռքի հարուստ և հզոր հայերը: 2020 թվականի նոյեմբերյան հրադադարից հետո անցած յուրաքանչյուր օրվա հետ Ադրբեջանի դիրքերը բարելավվել են, իսկ Հայաստանինը՝ վատթարացել։

Ադրբեջանը միշտ էլ եղել է անփոխարինելի ռազմավարական գործընկեր Արևմուտքի համար: Բաքուն նավթ ու գազ է արտահանում ԵՄ երկրներ: Բրյուսելի համար դժվար կլինի հրաժարվել ռուսական հանածո վառելիքից և էներգետիկ անկախության հասնել առանց Բաքվի: ԵՄ-ն նաև հանդիսանում է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերը։ Բաքուն անվտանգության ոլորտում կարևոր գործընկերություն է պահպանում Երուսաղեմի հետ, որը վերջերս փոխարինել է Ռուսաստանին՝ որպես զենքի թիվ մեկ մատակարար: Թուրքիան և Ադրբեջանն այնքան մտերիմ են, որ իրենց համարում են «մեկ ժողովուրդ երկու պետությամբ»: Անկարայից բացի, Բաքուն Հարավային Կովկասում միակ ուկրաինամետ կառավարությունն է։ Ավելին, Իրանի հետ Ադրբեջանի վեճերը նրան դարձնում են Արևմուտքի բնական դաշնակիցը։

ՆԱՏՕ-ին անդամակցելը նաև իմաստ ունի այն պատճառով, որ Բաքուն արդեն մի ոտքով ՆԱՏՕ-ի դռան մոտ է: Ադրբեջանը Թուրքիայի պայմանագրային դաշնակիցն է, Իսրայելի ռազմավարական գործընկերը և ուկրաինամետ է։ Թուրքիայի զինված ուժերը նախապատրաստում են ադրբեջանցի զինվորականներին ՆԱՏՕ-ի համակարգին համապատասխան։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանը ռազմավարականորեն տեղակայված է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հանգույցում։ Այն նաև երեք տարածաշրջանային տերությունների՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և հակաարևմտյան Ռուսաստանի ու Իրանի խաչման կետն է: Ի տարբերություն Հայաստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների, Ադրբեջանը միակ հետխորհրդային պետությունն է, որը հաջողությամբ դիմակայել է Կրեմլի եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնություններին։

Բացի այդ, Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կցեմենտի դաշինքը Ռուսաստանի և Իրանի «հետնաբակերում»: Վերջապես, ՆԱՏՕ-ի ներկայությունը կարող է պոտենցիալ հավաստիացում ծառայել Ղարաբաղի հայ փոքրամասնության համար՝ մեղմացնելով հաշվեհարդարի վախը, եթե նրանք որոշեն վերադառնալ: ՆԱՏՕ-ին Ադրբեջանի միանալը կարող է նույնիսկ Հայաստանին մղել ազատվել իր վզին դրված ռուսական օղակից, արագացնել ամուսնալուծության գործընթացը իր պատմական, բայց ոչ վստահելի պայմանագրային դաշնակցի հետ և ազդարարել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին: Ի վերջո, դաշինքը ստեղծվել է նաև որպես անդամ երկրների միջև խաղաղության հաստատման միջոց։ Հավանաբար Ադրբեջանն ու Հայաստանը կմիանան այն պատմական հակառակորդների երկար ցուցակին, որոնցից են, օրինակ՝ Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Հունաստանն ու Թուրքիան:

Թուրքիայի մեծագույն առաքելությունը թուրքական Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի և Չինաստանի միջև բուֆերային գոտու ստեղծումն է, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտը վերջապես դա հնարավոր է դարձրել, իսկ Բաքվի հավակնոտ և բարդ մուտքը դաշինք այդ ռազմավարության անբաժանելի բաղադրիչն է, ու Վաշինգտոնը և Բրյուսելը ճիշտ կանեն՝ դիտարկեն այդ հնարավորությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game