Yerevan, 30.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փրկվել, դեռ չի նշանակում ապրել

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերյան իրադարձությունների և դրան հաջորդած ժամանակահատվածում, MediaHub-ը շատ է խոսել Արցախի փրկարարների առաքելության մասին։ 

Դեռ 2020-ի պատերազմի ժամանակ, փրկարարներն այնտեղ էին, որտեղ օգնության ու փրկության անհրաժեշտություն կար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ, նրանք դարձյալ առաջնագծում էին։ Առաքելությունը մեկն էր․ օգնել հրետակոծության ժամանակ տուժած քաղաքացիներին, տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունները, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ 

Այսօր Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է։ 

Փրկարարական խումբը վերջինը լքեց հայկական Արցախը։ Նրանց թվում՝ 2 կին, Իրինան և Հրանտինեն։

Մինչ պատերազմը նրանք ճգնաժամային կառավարման կենտրոնում որպես դիսպետչեր էին ծառայում։ Սեպտեմբերյան իրադարձությունները փոխեցին կին ծառայողների աշխատանքի ընթացքը․ անում էին, ինչ հնարավոր էր։ 

Իրինայի որդին, որ անցել է 2020 թվականի պատերազմական փորձությունները, 2  տարի անց զոհվել է ավտովթարից։ Իրինան կորցրել է կյանքի գույները, Արմենն իր մինուճարն էր։ Ստեփանակերտը վերջինը լքեց, որովհետև որքան երկար էր մնում, այնքան ավելի մոտ էր որդուն։

«Արմենն իմ կյանքի իմաստն էր, իմ ապրելու միակ արդարացումը, հիմա երբ ոչ ինքը կա, ոչ իր գերեզմանը և հայրենիքս, ամեն ինչ իմաստազուրկ է։ Այս աշխարհում ոչինչ չունեմ, քան որդուս շիրիմը, որ մնաց թշնամուն։ Ինչ վերաբերում է փրկարար ծառայությանը, այնտեղ տասնամյակներ եմ ծառայել։ Այնքան ջերմ էր միջավայրը և այնքան առողջ էր կոլեկտիվը, որ ինձ համարում էի իմ տանը։ Ամենադժվար պահին նրանք եղել են իմ կողքին։ Նույնն էր այս պատերազմում։ Մենք լրացնում էինք իրար։ Տղաների գործն ավելի դժվար էր, մենք ավելի թիկունքային գործերին էինք ընդգրկված»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Իրինա Գասպարյանը։

Հրանտինեի հայրը՝ Հրանտը, արցախյան առաջին ազատամարտի հերոսներից է։ Հոր ազատագրած հայրենիքում հիմա թուրքերն են վխտում։ Ինքը մնաց, որովհետև պետք էր, որովհետև փրկարար տղերքին թիկունք պիտի լիներ։

«Մինչ քաղաքի բնակչության ամբողջական տարհանումը, անընդհատ զանգեր էինք ստանում քաղաքացիներից, յուրաքանչյուրն ուներ իր խնդիրը։ Դրանց լուծում տալու համար մեզ համար տարբերություն չկար, թե ում պարտականությունն է և ով պետք է կատարի։ Սկսած թիկունքային ծառայությունից, վերջացրած որոնողափրկարարական աշխատանքներով՝ մասնակցում էին անգամ ներքին գործերի նախարարը, ԱԻ պետական ծառայության տնօրենը։ Անում էինք այն, ինչ հասցնում էինք և որքան կդիմանայինք»։ 

Հակասական զգացողություններ ուներ Հրանտինեն Արցախը լքելիս։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ քաղաքում գրեթե մարդ չկար, իսկ ադրբեջանցիներն ամենուր էին։ 

«Դա իմ կյանքի ամենալուրջ փորձությունն էր, որի միջով անցանք։ Փրկվել դեռ չի նշանակում ապրել։  Այսօր մեր մասնագիտական օրն է։ Չգիտեմ այս դեպքում ինչ ասեմ։ Պատիվ էր ծառայել ԱԻՊԾ-ում և կրել փրկարարի համազգեստը»,- ասում է Հրանտինե Հայրիյանը։

Նշենք, որ Արցախի փրկարար ծառայությունն այսօր կտոներ կառույցի կազմավորման 31-րդ տարեդարձը և համակարգում ծառայողի մասնագիտական օրը...

Հունան Թադևոսյան

The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance