Ճակատագրական այդ օրը տեղի ունեցածի բացահայտումը շատ հարցեր կպարզաջրի, ու կհասկանանք այսօրվա հետևանքների իրական պատճառները. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հոկտեմբերի 27-ը տրավմատիկ, միևնույն ժամանակ կանխորոշիչ դարձավ հայկական քաղաքական դաշտի ամայացման համար։ Այս ողբերգությունն սկիզբ դրեց հայ քաղաքակության ապականմանը, այլանդակվելուն, հիմնահատակ փչանալուն ու քաղաքական մտքի սնանկացմանը։ Տասնյակ տարիներ փորձում ես հավատալ, որ ընդունված այլասերված մշակույթը կփոխվի, որ կկարողանաս ինչ-որ գույն բերել վայրի կանոններով առաջնորդվող ասպարեզում, բայց օրենքները միշտ նույնն են, հարց է, թե ով կկարողանա մինչեւ վերջ դիմակայել ու չհանձնվել։
99-ից այս կողմ հարյուրավոր հարցեր մինչ օրս մնացել են անպատասխան` ով, ինչու, ինչպես, ինչի համար։ Ու էս ռեբուսը կլուծվի միայն մեկ պարագայում` եթե խոսի ՄԵԿ ՄԱՐԴ, և այդ մեկ մարդը հիմա ողջ է ու բանտում, թեև հոգեկան առողջությունը վստահաբար կասկածանքի տակ է։ Ճակատագրական այդ օրը տեղի ունեցածի բացահայտումը շատ հարցեր կպարզաջրի, ու կհասկանանք այսօրվա հետեւանքների իրական պատճառները, ավելի քան վստահ եմ, որ էդ օրն առանցքային կապ է ունեցել այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում այսօր։
Հոկտեմբերի 27-ից հետո ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու պահանջով գրված ցուցակն այն ժամանակվա նախագահ Քոչարյանին ներկայացվել է այժմյան խորհրդարանի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից, որտեղ ինքն իրեն սույն պերսոնաժն առաջարկել էր նշանակել որպես փոխվարչապետ։ Այդ ցուցակում կային անուններ, որոնց տերերն այսօր պաշտոնեական դիրքն են զբաղեցնում այսօրվա իշխանության հովանու ներքո։
Հետաքրքական է այն, որ հոկտեմբերի 27-ի մասին ամենաբարձր խուսափողներով ու ձայնի հիստերիկ ելևէջներով ամենաշատը գոռացող ժող.բաստիոնն էսօր ոչ մի կերպ չի բացահայտում Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար ճակատագրական դեր խաղացած համազգային այդ մեծ ողբերգությունը, և չի էլ բացահայտելու....
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



