Հայաստանի տարբեր հատվածներից սկսվել է մեծ արտագաղթ և դրա միակ պատճառը անվտանգության ապահովման երաշխիքներ չունենալն է և ֆինանսական ողբալի վիճակը
BLOGՄինչ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց ամբողջ կյանքը, հիշողությունները, հույզերը, ապրումներն ու «ունեցվածքը» մեկ կապոցում տեղավորած կհասնեին Հայաստան, նիկոլն այդ ընթացքում զբաղվում էր կառավարական առանձնատան վերանորոգման աշխատանքներով։
Արցախցիները, ովքեր հասնելով Հայաստան, մինչև այսօր ունեն կացարանի խնդիր, չեն ստացել անգամ իրենց հասանելիք 100 հազար դրամ «աջակցությունը»։ Իսկ այս ամենը նիկոլի կառավարման շրջանի տրամաբանական շարունակությունն է և այսպես շարունակվելու է, եթե նիկոլը մնա իշխանության։
Շռայլությունները գաղտնի չեն պահվում, արվում են բոլորիդ աչքի առաջ։
«Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում». այսպես էր ասում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղեկացնելով հանրությանը, որ ընտանիքով տեղափոխվում է կառավարական առանձնատուն:
Հիմա բոլորդ գիտեք և տեսնում եք, թե ինչի համար եք վճարում հարգելի հայրենակիցներ։ Այս աղետների շղթան էլ ավելի է շատանալու և ոչ միայն Արցախում դժոխքի միջով անցած մեր հայրենակիցների համար։
Հայաստանի տարբեր հատվածներից սկսվել է մեծ արտագաղթ և դրա միակ պատճառը անվտանգության ապահովման երաշխիքներ չունենալն է և ֆինանսական ողբալի վիճակը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



