Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Քա­նի որ Ադր­բե­ջա­նը և Թուր­քի­ան մի­ա­վո­րում են ուժե­րը, Հա­յաս­տա­նի հետ կոնֆ­լիկ­տի մտա­վա­խու­թյունն աճում է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիական rfi.fr հրատարակությունը «Քանի որ Ադրբեջանը և Թուրքիան միավորում են ուժերը, Հայաստանի հետ կոնֆլիկտի մտավախությունն աճում է» վերնագրով հոդվածում գրում է, որ մտահոգությունները մեծանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության առնչությամբ, քանի որ Բաքուն ուժեղացնում է իր հռետորաբանությունը Երևանի դեմ՝ կրկնելով հայկական տարածքով միջանցք ստեղծելու կոչերը: Այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ են անցկացնում, որը ևս պաշտպանում է միջանցքի գաղափարը։ Բաքուն և Անկարան ցանկանում են Հայաստանի տարածքով 40 կմ երկարությամբ միջանցք ստեղծել ադրբեջանական տարածքները միացնելու համար։

Անցումը, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք», կստեղծի նաև ցամաքային ճանապարհ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ինչը երկու դաշնակիցների համար երկարաժամկետ նպատակ է: «Աստված տա, որքան հնարավոր է շուտ իրագործենք Զանգեզուրի միջանցքը և դրանով իսկ Նախիջևանի միջոցով անխափան դարձնենք մեր ցամաքային, ճանապարհային և երկաթուղային կապերը բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Նախիջևանում կայացած վերջին հանդիպման ժամանակ։ Երևանը կտրականապես դեմ է միջանցքին, Բաքուն պնդում է, որ ուժ չի կիրառի իր նպատակին հասնելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը վերջերս Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ադրբեջանը չունի ռազմական նպատակներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»։

Սակայն թուրքադրբեջանական զորավարժությունները մեկնաբանվում են որպես Երևանի վրա ճնշում գործադրելու ռազմավարություն, ինչը հուշում է, որ կարելի է սպասել հակամարտության: «Այնպես չէ, որ Թուրքիան պարտադիր ցանկանում է ռազմական լուծում, բայց Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև նախագահ Ալիևի և նախագահ Էրդողանի միջև հարաբերությունների բնույթը քիչ թե շատ քարտ բլանշ է», - ասել է ամերիկյան Brookings Institution-ի վերլուծաբան Ասլի Այդինթասբասը: Նա կարծում է, որ թուրքական կառավարությունը կնախընտրեր խաղաղ ճանապարհով առևտրային ճանապարհ ստեղծել, «սակայն եթե Ադրբեջանը որոշի դա անել ռազմական ճանապարհով, ապա թվում է, որ կարող է հույս դնել Թուրքիայի աջակցության վրա»։ Հակամարտության հեռանկարը ծագել է այն ժամանակ, երբ Երևանը դեռ ուշքի չի եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավը գրավելուց հետո: Նույնիսկ այն դեպքում, երբ ավելի քան 100 000 բնակիչ փախել է Հայաստան, Երևանը փորձում է խաղաղության համաձայնագիր կնքել Բաքվի հետ, դա Հայաստանի կառավարությունը կարևոր է համարում ռուսական ազդեցությունից ազատվելու իր երկարաժամկետ նպատակին հասնելու համար:

«Արևմտյան շրջադարձը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ժողովրդավարացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Միակ բանը, որ խանգարում է դրան, պատերազմի սպառնալիքն է,- ասել է հայ քաղաքագետ Էրիկ Հակոբյանը,- այսպիսով, վերացնելով պատերազմի վտանգը, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, և ցանկացած խաղաղ իրավիճակ կարագացնի և կզարգացնի հայկական տնտեսությունը, կլինի նաև ամեն ինչի ապառուսականացում, որն, ի դեպ, լայն ժողովրդական աջակցություն ունի»: Այնուամենայնիվ, այս ամիս Իսպանիայում կայացած գագաթաժողովում ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունը դարձավ ԵՄ առաջնորդների և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճի առարկա: «Ադրբեջանցիներն ասացին, որ Թուրքիան պետք է մասնակցի բանակցություններին։ Գերմանացիներն ու ֆրանսիացիներն ասացին, որ Թուրքիան չի կարող մասնակցել բանակցություններին,- պատմել է Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սոլի Օզելը,- ինձ իսկապես զարմացնում է այն, թե ինչպիսի աշխարհում ենք ապրում:

Ես սպասում էի, որ եվրոպացիները, հատկապես ֆրանսիացիները կաշխատեն Թուրքիայի հետ և Ադրբեջանին և Հայաստանին դուրս կբերեն Ռուսաստանի ուղեծրից»։ ԵՄ խաղաղության ջանքերի ձախողումից հետո Բաքուն խստացրել է իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանությամբ» խաղաղության գործընթացը տապալելու մեջ։ Բաքվի կոշտ հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևին Ղրղզստանում կայացած տարածաշրջանային գագաթաժողովին: Փորձագետները կասկածում են, որ Պուտինը օգտագործում է դարավոր ռուսական դիվանագիտական մարտավարությունը տարածաշրջանում հեգեմոնիան պահպանելու համար: «Ռուսաստանը միշտ խաղացել է հակասությունների և փոխադարձ դժգոհությունների վրա,- ասել է ռուս փորձագետ, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Տատյանա Միտրովան,- բաժանիր, որ տիրես. սա բնորոշ քաղաքականություն է՝ սկսած ցարական Ռուսաստանից մինչև Խորհրդային Միություն:

Ուստի, այն ունի շատ, շատ երկար պատմական արմատներ։ Ավելին, տպավորություն ունեմ, որ այս օրերին Մոսկվան ամեն ինչ անելու է ամենուր անկայունություն ստեղծելու համար»։ Միջազգային աճող անկայունության պայմաններում Բաքուն կարող է առիթ փնտրել իր օրակարգն իրականացնելու համար: «Վաշինգտոնը չափազանց շեղված է Կովկասի մասին մտածելու համար»,- պատմել է վերլուծաբան Այդինթասբասը՝ նշելով Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ներքաղաքական ցնցումները և Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը,- ԱՄՆ-ն երկար ժամանակ հպարտացել է, որ կարողացել է և՛ մաստակ ծամել, և՛ առաջ ընթանալ, բայց այս պահին աշխարհաքաղաքական ճնշումները Թայվանից, Ուկրաինայից ու Մերձավոր Արևելքից այնքան ուժեղ են, որ թվում է, թե նա այլևս չունի տարածաշրջանային այլ խնդիրներ լուծելու հնարավորություններ»։

Բաքուն պնդում է, որ չի ձգտում նոր հակամարտության Հայաստանի հետ: Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ Հայաստանի արևմտամետ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, վտանգի տակ կհայտնվի, եթե հերթական ռազմական պարտությունը կրի Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումից: Եվ Պուտինը, հավանաբար, կողջունի նման արդյունքը, քանի որ նա ձգտում է պահպանել իր վերահսկողությունը Կովկասի վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game