Yerevan, 30.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դատարանները չեն ուզում հակադրվել կալանքի միջնորդություններին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է ծայրահեղ դեպքերում: Այս մասին փաստում են ներպետական և միջազգային իրավական ակտերը: Մեր երկրում ինչ-որ պահից սկսած կալանքը դարձավ պատժի միջոց այլակարծության, բողոքի ձայն բարձրացնելու և այլ դեպքերում: Փաստաբան Արամ Վարդևանյանն ասում է՝ որոշակիորեն պետք է ուսումնասիրենք իրավապահ համակարգի քրեական արդարադատության դինամիկան, որը տեղի է ունեցել Հայաստանում վերջին տարիներին:

«Քրեական դատավարության օրենսգիրքն էվոլ յուցիոն ճանապարհով զարգանում էր: Պետք է անկեղծ լինել, որ օրինակ՝ գրավի ինստիտուտը տարիներ առաջվա հետ համեմատած շատ ավելի կատարելագործվել է օրենսդրական տիրույթում՝ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի միջոցով, Սահմանադրական դատարանի որոշումներով: Տևական ժամանակ Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն առավելապես վերաբերել են անձի անձնական ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը, այլ կերպ ասած՝ անհիմն կալանքի դեպքերին: ՀՀ-ի դեմ վճիռների հիմնական մասը հենց դրան է վերաբերում: Այսինքն, ՀՀ իրավապահ համակարգի սխալները տարիներ ի վեր հանգեցրել են նրան, որ ՀՀ քաղաքացիները՝ հարկ վճարողները, ստիպված են եղել դրա համար գումար փոխհատուցել կոնկրետ անձանց: ՄԻԵԴ վճիռների կատարումը փոխհատուցումների մասով կատարվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ կա գայթակղություն կալանքի միջնորդությունները բավարարելու մասով: «Վերջին շրջանում օգտագործում եմ կալանքի ֆետիշացում եզրույթը: Կարծում եմ՝ մեզ մոտ տարիներ ի վեր դատական իշխանությունը վեր չի կանգնել քրեական արդարադատության կողմնակալ դիրքից: Քաղաքական ուղղվածություն ունեցող գործերը մի կողմ դնենք: Մյուս դեպքերում քննիչը և դատախազն ունեն համոզմունք, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, և, հետևաբար պետք է կալանք կիրառվի այն իմաստով, որ նման անձը մեկուսացվի, ինչը պատշաճ վարքի ապահովման գործուն երաշխիք լինի: Բայց քննիչը և դատախազը, հանդես գալով առավելապես մեղադրանքի կողմում, կարող են իրենց այդ շռայլությունը թույլ տալ՝ կողմնակալ լինել: Սա շատ պայմանական եմ ասում, բայց դատարանը երբեք դա իրեն չի կարող թույլ տալ:

Դատարանում մեղադրանքի և պաշտպանության կողմերի դիրքորոշումների բախում է տեղի ունենում: Պետք է լինի մեկ ատյան, հարթակ և պաշտոնյա, որը կարող է վեր լինել այդ բախումից, նայել իրականությանը օբյեկտիվության ակնոցներով, այլ դիրքից: Դա դատարանն է: Պարզ չէ, թե ինչով է պայմանավորված, գուցե դա պոստսովետական կոմպլեքս է, բայց դատարանները փորձում էին ավելի շատ համաձայնել քննիչների ու դատախազների հետ: Ինչո՞ւ սկսեցի զրույցը քրեական դատավարության օրենսգրքի էվոլ յուցիոն զարգացման կոնցեպտից: Երբ գրավի ինստիտուտը դարձավ ավելի կատարելագործված, ի՞նչ առաջարկվեց նույն դատավորներին, քննիչներին ու դատախազներին: Ի՞նչ ռիսկ եք պատկերացնում, երբ անձին փորձում եք կալանավորել և նման միջնորդությամբ եք հանդես գալիս:

Օրենսդիրը մեզ երեք ռիսկ է ասել՝ փախուստի, խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերն են:Երբ մարդը կալանավորվում է, բնական ծախսերի հոգածությունն ընկնում է պետության վրա: Այն ամենօրյա ռեժիմով գումար է ծախսում կալանավորված անձի համար: Պատկերացնենք, որ դրա փոխարեն առաջարկվում է գրավը այդ ռիսկերը զսպելու համար: Եթե մեկ տվյալ լինի փախուստի, խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու հնարավորության մասին, անձը կալանավորվում է, և գրավի գումարը պետական բռնագանձման է ենթարկվում: Կարծում եմ՝ սա առավել քան ողջամիտ մեխանիզմ է: Այս մեխանիզմն ամբողջապես ներդրվեց 2020 թ.-ին: 2019 թ.-ին ՍԴ որոշում ընդունվեց գրավի ինստիտուտն ընդլայնելու վերաբերյալ, որը բխում էր ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից, և օրենսդիրը ստիպված եղավ դրան լուծում տալ, որն ընդունվեց 2020 թ.-ին:

Դատախազությունը, փորձելով համընթաց անցնել այս զարգացումներին, ընդունել էր ռազմավարություն և պատրաստ էր օրենքի նախագիծ դնել շրջանառության մեջ, որ բոլոր այն դեպքերում, երբ անձը մեղադրվում է մինչև միջին ծանրության հանցանքի մեջ, անձին հնարավոր չլինի զուտ ռիսկերի գնահատման մակարդակում կալանավորել: Պետք է լինի կա՛մ գրավի կիրառում, կա՛մ փաստական իրական տվյալներ անձի խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու կամ փախուստի: Քննիչներն ասում են, որ քրեական գործի ամենասկզբնական փուլում այս ռիսկերը կարող են լինել կանխատեսական բնույթի: Դատախազությունն առաջարկել էր լուծում, բայց նույնիսկ դրա կարիքը չկար, քանի որ 2020 թ.ին քրեական դատավարության օրենսգրքում ամրագրվեց, որ նշածս երեք ռիսկերը կարող են զսպվել գրավով, իսկ խախտման դեպքում դա դառնում է պետական բռնագանձման ենթակա գումար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ցավով է ընդգծում, որ նույնիսկ այս ռեֆորմից հետո իրավիճակը չփոխվեց: «Եթե նայում ենք ներկայացված կալանքի միջնորդությունների բավարարման վիճակագրությունը, այնտեղ խոսքը 80 տոկոս բավարարման մասին է: Սա նշանակում է, որ դատարանները չեն ուզում հակադրվել կալանքի միջնորդություններին: Եթե մաքուր օբյեկտիվ տիրույթում դիտարկենք, հնարավոր չէ նման վիճակագրական տվյալ ունենալ՝ ելնելով այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունից: Բացի դա, մեկ այլ փաստ, որի պայմաններում այս վիճակագրությունը միանշանակ պետք է փոխվեր: 2023 թ.-ի հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց: Կարծում եմ՝ սա շատ ուշացած էր, որովհետև, կարծես թե, պոստսովետական երկրներից միակն էինք, որ դեռևս չուներ այս խափանման միջոցը՝ որպես առանձին խափանման միջոցի տեսակ:

Համոզված էի՝ երբ այս ինստիտուտը սկսի գործել, կալանքի միջնորդությունները շեշտակի կա՛մ նվազելու են, կա՛մ դատարաններն են մերժելու՝ նախապատվությունը տալով տնային կալանքին: Ստիպված եմ տեղեկացնել, որ այդ իմաստով էլ դրական էական դինամիկա ոլորտում չունենք: Պարզ ասեմ՝ այնպես չէ, որ կալանքի բոլոր հնարավոր միջնորդությունները պետք է մերժվեն, բնավ՝ ոչ: Բայց կալանքը, ինչպես ասում են օրենսդիրը, Սահմանադրությունը և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը, ծայրահեղ միջոց է, այսինքն՝ պետք է բացառման սկզբունքով հասնես նրան, որ միայն կալանքը կարող է լինել խափանման միջոց»,-հավելում է փաստաբանը:

«Ժողովրդավարության բաստիոնում» իշխանությունները, կարծես թե, չեն հանդուրժում իրենց ուղղված արդարացի բողոքը, երբեմն տպավորություն է, որ չեն էլ փորձում գոնե իմիտացիա ստեղծել, որ օրենքի առջև բոլորն են հավասար: Վերջին օրերին ամենաակնառու օրինակներից մեկը դարձավ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորումը: Իրավական տարրական գիտելիքներ ունեցող մարդիկ են անգամ տարակուսում, որ ինչ-որ բան այն չէ:

«Արդյոք քաղաքական բաղադրիչ, շահագրգռվածություն կամ կոմպոնենտ ունեցող գործերում պրակտիկայում կալանքը գերակայո՞ղ է: Այո, միանշանակ համաձայն եմ: Դա ողջամի՞տ է, իրավաչա՞փ և համաչա՞փ, իհարկե՝ ոչ: Դատարանի, քննիչի և դատախազի համար քաղաքական բաղադրիչը պետք է ունենա զրո նշանակություն, յուրաքանչյուր դեպքում պետք է դիտարկվեն կոնկրետ գործի կոնկրետ փաստական տվյալները: Օրինակ՝ մեր նշած ռիսկերն ինչպե՞ս են հիմնավորվում: Համարենք քննչական մարմինը, դատախազությունն ունի կասկած ինչ-որ դեպքի վերաբերյալ և այդ դեպքով, կասկածից ելնելով, քրեական հետապնդում է հարուցում, մեղադրանք է առաջադրում: Դա պրոցես է, այդպես կարող է լինել, բայց խնդիրն առաջանում է այն պահից սկսած, երբ այդ բոլոր գործերով ընտրվում է կալանքը որպես խափանման միջոց: Այստեղ ստացվում է, որ խնդիրը բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն անելը չէ, որ որոշակի վարկածները հերքելը կամ հաստատելը չէ, այլ անձի կարևորագույն իրավունքին միջամտություն ապահովելն է: Այստեղ լուրջ խնդիր կա:

Մարդու բոլոր իրավունքները կարևոր են, կրթության իրավունքից մինչև առողջապահության իրավունք, խոսքի ազատությունից մինչև ստեղծագործական ազատություն, բայց մարդու անձնական ազատության իրավունքն ավելի բարձր պաշտպանություն ենթադրող է, քան մնացյալ իրավունքները: Պատահական չէ, որ քրեական արդարադատությունն այդ իմաստով չի վստահում քննիչին և դատախազին` մարդուն անձնական ազատությունից երկարատև զրկելու իմաստով: Հստակ նախատեսում են, որ այդ հարցը պետք է որոշի անկախ արբիտրը՝ դատարանը: Այս տրոհումը պայմանավորված է այս իրավունքի կարևորության առանձնահատկություններով և չափազանց բարձր սահմանադրական պաշտպանություն ենթադրելով: Պրակտիկայում դա տեսնո՞ւմ ենք, ավաղ՝ ոչ: Բայց ուզում եմ նաև մեկ բան հստակ ֆիքսել:

Հայաստանում կան բազմաթիվ քննիչներ, դատախազներ ու դատավորներ, այնպես է ստացվել, որ կալանքի այս միջնորդությունների բավարարումները, դրանց ներկայացումները հաճախ ոչ թե ամբողջ համակարգի հավաքական մոտեցումն է, որովհետև վստահեցնում եմ, որ կան կալանքի բազմաթիվ մերժված միջնորդություններ, այստեղ էլ հիմնականում կրկնվող անուն-ազգանուններ ունենք: Փորձում եմ դրանով դրականը տեսնել այն իմաստով, որ իրավապահ համակարգի մեծամասնությունն էվոլ յուցիոն ճանապարհով է անցնում: Ունեցել ենք սերնդափոխություն դատական համակարգում, նկատում ենք և՛ լավ, և՛ մտահոգիչ տարրերը, բայց, ընդհանուր առմամբ, դեպի դրականը նկատվող են: Բայց մյուս կողմից՝ եթե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահը հենց այն անձն է, որն առավելապես առնչվում է կալանքի որոշումների ընդունման, այդ միջնորդությունների գերակշիռ մասը բավարարելու հետ և այլն, այստեղ հարց է առաջանում, թե որքանո՞վ է էֆեկտիվ գնում ռեֆորմը:

Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում, անկախ նրանից, թե որոշակի հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում արտահայտում են կամ ոչ, առնվազն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի թեկնածության վերաբերյալ դիրքորոշում արտահայտել էր: Ի վերջո, խոսում ենք այն անձի մասին, որի վերաբերյալ օրվա իշխանությունները հստակ դիրքորոշում արտահայտել են ժամանակին՝ կասկածի տակ դնելով վերջինիս անաչառությունը, անկողմնակալությունը և այլն: Ինչպե՞ս է ստացվում, որ հիմա հենց ինքն է որոշում, օրինակ՝ այս կամ այն մինչդատական վարույթում ում պետք է մակագրվեն կալանքի միջնորդությունները՝ ձեռքով մակագրում կատարելով»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Անդրադառնալով Լևոն Քոչարյանի գործին՝ ասում է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը Քոչարյանի գործով երեք անգամ դատավոր հանդիսացավ, և հարց է տալիս՝ այդ ինչպե՞ս ստացվեց:

«Ի սկզբանե ներկայացվել էր ձերբակալման իրավաչափությունը վիճարկող բողոք, այն մակագրվում է Մասիս Մելքոնյանին: Նշված բողոքից հրաժարվում ենք՝ ելնելով նրանից, որ գիտեինք, որ Մելքոնյանը բացարկման ենթակա դատավոր է, չի կարող լինել անաչառ ու անկողմնակալ և այլն: Մեր բողոքից հրաժարվում ենք, վարույթը կարճվում է: Գրեթե 15 ժամ անց քննիչի կողմից ներկայացվում է միջնորդություն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և այն կրկին մակագրվում է Մասիս Մելքոնյանին: Ինչպե՞ս է դա ստացվում: Գրություններ էի հասցեագրել դատարանի նախագահին՝ փորձելով պարզել, թե ինչպես է ստացվում, որ որտեղ համընկնում են Լևոն Քոչարյան և կալանք բառերը, այնտեղ հայտնվում է Մասիս Մելքոնյանը: Ինչ-որ ալգորիթմ կա՞ դրա վերաբերյալ: Դատարանի նախագահի պատասխանը հետևյալն էր՝ բոլոր դատարանները՝ Կենտրոն, Աջափնյակ, Շենգավիթ նստավայրերը և մյուսները, ներգրավված են եղել հերթապահության մեջ, հետևաբար դատարանի նախագահն ուներ այդ հնարավորությունը բոլոր դատավորներից ընտրել դատավորի, քանի որ սեպտեմբերի 24-ին, երբ ներկայացվել էր այդ միջնորդությունը, հերթապահողը Շենգավիթ դատարանն էր: Իհարկե, չհամաձայնեցի այդ դիրքորոշման հետ. եթե բոլոր նստավայրերն են հերթապահում և բոլոր դատավորներին կարելի էր մակագրել, ինչպե՞ս է ստացվում, որ 24 ժամվա մեջ երկու անգամ մակագրվում է Մասիս Մելքոնյանին:

2023 թ. հոկտեմբերի 16-ի մասին: Պարզվում է, որ ոչ բոլոր դատարաններն են հերթապահում, կա կոնկրետ հերթապահող դատարան, դա Կենտրոն նստավայրն է: Ներկայացվում է Լևոն Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդություն, այն մակագրվում է Մասիս Մելքոնյանին: Նա Ավան նստավայրի դատավոր է: Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, որին հղում էին տվել իմ հարցադրմանը պատասխանելիս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանից, հստակ նախատեսում է, որ մինչդատական վարույթում գտնվող, հրատապ քննություն ենթադրող գործերով դատարանի նախագահը կարող է ձեռքով մակագրել հերթապահող դատարանի դատավորներից որևէ մեկին: Հիմա Ավան նստավայրը հերթապահող չէր հոկտեմբերի 16-ին, Կենտրոն նստավայրն էր: Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչն է պատճառը:

Մասիս Մելքոնյանը մասնագիտացա՞ծ է բացառապես Լևոն Քոչարյանի վերաբերյալ գործերով, առանձին մասնագիտացում կա՞: Այնպես չէ, որ դատական համակարգի մեծամասնությունն է պատասխանատու կալանքի վերաբերյալ ներկայացվող խնդիրներին: Կան կալանքի միջնորդությունների մերժումներ: Իմ դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ, օրինակ՝ կարող էր ձերբակալումը մակագրվել Մասիս Մելքոնյանին, մենք հրաժարվեցինք մեր բողոքից, դրանից հետո այն պետք է մակագրվեր մեկ այլ դատավորի, իսկ կալանքի երկարաձգման միջնորդությունը՝ մեկ ուրիշին: Կարող էինք հիմա խոսել այդ մեկ գործով երեք դատավորի վերաբերյալ, բայց չի ստացվում, որովհետև այդ երեք դատավորի մասով կարելի է ենթադրել, որ իրավիճակը չէր լինելու այնպիսին, ինչպիսին հիմա կա: Ոստիկանների այդ աստիճան հակասական ցուցմունքները դիտարկվում են արժանահավատ, բայց նույն դատարանը, նույն Մասիս Մելքոնյանն իր դատական ակտում սևը սպիտակի վրա արձանագրում է, որ գործի նյութերում ակնհայտ է, որ կան հակասություններ, և պաշտպանական կողմի այդ դիրքորոշումները հիմնավոր են:

Բայց հենց նույն դատական ակտում Մելքոնյանը գրում է, որ այդ հակասությունները, հակասական ցուցմունքները, արժանահավատության խնդիրները թող գնահատի քննիչը: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է միջնորդություն ներկայացվում դատարան, որ նա որոշի՝ այն բավարարել, թե ոչ: Ունենք իրավիճակ, որ կա օբյեկտիվ տեսանյութ, որը, կարելի է ասել, հաստատուն տվյալ է, գնահատողական չէ: Այսինքն՝ շատ հստակ է, և միջամտություն անել հնարավոր չէ: Հիմա տեսանյութին հակադրում են կաշկանդված, կանխակալ, ոստիկանության ծառայող հանդիսացող անձանց ցուցմունքները, որոնք փաստորեն պետք է փորձեն հերքել այն տեսանյութը, որում երևում է, որ հենց այդ ոստիկանները հակաօրինական արարքների հետ ուղիղ առնչություն ունեն: Այս միջադեպով, այս տեսանյութի պայմաններում արդեն Լևոն Քոչարյանն ունի տուժողի դատավարական կարգավիճակ, մարմնական վնասվածքի փաստն էլ հաստատված:

Պարզ է, չէ՞, որ ոստիկանները, կաշկանդված լինելով այս փաստով, իրենք գիտեն, որ տուժողի դատավարական կարգավիճակ կա, ստիպված պետք է փորձեն, չէ՞, այնպես անել, որ իրենց համար ավելի ցանկալի իրավիճակ ստեղծվի, պետք է փորձեն ցուցմունքներով հերքել օբյեկտիվ իրականությունը: Դա ողջամի՞տ է կանխատեսել, իհարկե: Դրա համար Քրեական դատավարության օրենսգիրքը, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը լուծում են տվել այդ հարցին: Ասում են՝ այդ իրավիճակներում ոստիկանները որքան էլ ջանասիրաբար ցուցմունքներ տան, դա բավարար չէ, չի կարող արժանահավատ լինել, որովհետև իրենք կաշկանդված են այդ միջադեպով, կոպիտ ասած՝ իրենք կողմ են ներկայացնում այդտեղ, տվյալ դեպքում ակնհայտ է, որ այն կողմը, որը կատարել է ակնհայտ հակաօրինական արարք»,-եզրափակում է Արամ Վարդևանյանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance