Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին առաջատարն է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում
SOCIETYՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ ԵՆՔ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով:
Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)՝ 52.4 մլրդ դրամ պետական բյուջե վճարված հարկերով:
Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի անդամ Գեոպրոմայնինգ գոլդը հայտնվել է 85-րդ հորիզոնականում՝ 2․8 մլրդ, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իր 2․3 մլրդ միլիարդ դրամ վճարած հարկերով զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։ Այսպիսով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը պետական բյուջե վճարել է 57․5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



