Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին
POLITICSՍիրելի երևանցիներ,
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը:
Այն թերի է և ոչ լիարժեք։ Թեև փորձեր են արվում յուրօրինակ կարգավիճակ տալ երդմնակալության նիստին՝ կոչելով այն հատուկ և հանդիսավոր, այդուհանդերձ նիստի կայանալու և իրավազոր լինելու համար օրենքը պահանջում է քվորում։
Մեր տեղեկություններով՝ տվյալ նիստին չի մասնակցել ոչ իշխանական խմբակցության որևէ ավագանի, հետևաբար, նիստը իրավական տեսանկյունից չի կայացել և դրանում կայացրած որևէ որոշում կամ երդում չունի օրենքի ուժ։
Ստացվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ավագանու արտահերթ նիստին ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից` https://m.facebook.com/story. php?story_fbid= pfbid02cp6E2KxNf92shaMfQm6icuN 5c1sdzZ8kffNveu2E6X1zv3eks3RsH G48AiUiWi8Cl&id= 100001711283134&mibextid= Nif5oz

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



