Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրժկժան թաղամասերում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սկսած ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո՝ սեպտեմբերի 21–ին ժամը մոտ 11-ին Ստեփանակերտի բնակիչները «Պառալելնի» և Կրկժան թաղամասերից կրակոցներ են լսել։ Այս երկու թաղամասերը գտնվում են Ստեփանակերտի արևմուտքում, Ստեփանակերտի գլխավոր հրապարակից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա։

2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի զինված ուժերի մեկօրյա լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ավարտվեց Արցախի կապիտուլյացիայով։

Հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարվեց սեպտեմբերի 20-ին, իսկ հետագա հարցերը որոշվեց քննարկել սեպտեմբերի 21-ին Եվլախում՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում։ Արցախի բնակիչների համար կարծես թե պատերազմը արդեն անցյալում էր, մինչդեռ սեպտեմբերի 21-ին ժամը 11։30-ի սահմաններում Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերից կրակոցներ լսվեցին, ինչի հետևանքով այդ տարածքի կանանց ու երեխաներին տարհանեցին։ Ուշագրավ է, որ ընդհարումը տեղի էր ունենում Եվլախում տեղի ունեցող քննարկումներին զուգահեռ։

ՍիվիլՆեթը զրուցել է ընդհարման մասնակիցների և այդ թամաղասի բնակիչների հետ՝ փորձելով հասկանալ եղելության մանրամասները։

Արսեն Սիմոնյանի և Արշակ Մանուկյանի անուները հորինված են, քանի որ մեր այս երկու զրուցակիցները չեն ցանկացել ներկայանալ իրական անուններով։

Ըստ գործողությունների մասնակիցների՝ ընդհարման «էպիկենտրոնը» «Պառալելնի» թաղամասն էր (այդպես է կոչվում, քանի որ իրար զուհագեռ ժապավենաձև 6 փողոցներ են ձգվում), որտեղ տեղակայված էին Ազգային անվտանգության ծառայության զորքերը։ ԱԱԾ զորքերի ծառայող Արսեն Սիմոնյանը մեզ պատմեց, որ այդ վայր մեկնել են սեպտեմբերի 20-ին մոտ ժամը 11։30-ին կամ 12-ին (հրադարարը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 21-ի ժամը 13։00-ին)։

Արման Պետրոսյանն էլ, որը կամավորագրվել էր ԱԱԾ զորքերին, ՍիվիլՆեթի եթերում ասաց, որ իրենց անձակազմի մի մասը սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտ մեկնելու խնդիր ստացավ․ «Մեզ տեղակայեցին Կրկժան կոչվող հատվածում, որտեղ ստեփանակերտցիների լեզվով ասած՝ Պառալելնիների պաշտպանությունը պիտի կազմակերպեինք հարակից բլուրի վրա։ Խնդիրը ստանալուց հետո մեր անձնակազմը տեղակայվել էր ըստ տեղաբախշման վայրերի»։

Արսեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ավելի մանրամասնորեն է ներկայացնում, թե ինչպես են մեկնել ու դիրքավորվել թաղամասում․ «Մեզ տարել են Խաչից ձախ (Խաչին տափ կոչվող վայր)՝ ավելի շատ դեպի Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց։ Ո՛չ խրամատ կար կտրած, ո՛չ էլ ոչ մի բան։ Ժամը 10-11-ին մեր «կանտորից» դուրս ենք եկել, մեքենան դպրոցի մոտ կանգնել է (9-րդ դպրոց), ամբողջը թողել ենք այնտեղ, զենք-զինամթերք վերցրել, դպրոցից բարձրացել ու հասել վերևի տները։ Պարզվել է, որ մեր առջևում մարդ չկա։ Հետո գիշերը բարձրացել ենք վերև, Խաչի տակի հարթակ։ Պիտի գնայինք պոստ կագնեինք։ Վեց հոգով բարձրացել ենք, պոստի նստել։ Ամբողջ գիշեր դիտարկել ենք, մի շատ լավ տեպլովիզոր ունեինք»։

Արսեն Սիմոնյանը նաև պատմում է, որ Խաչից հակառակորդը մոտ 300-350 մետրի վրա էր գտնվում։ Այդ թիվը լավ է հիշում, քանի որ հեռաչափով չափել են․ «Դեպքը սկսվելուց առաջ առավոտյան տեխնիկայի ձայն ենք լսել, բայց թե ինչ տեխնիկա էր՝ չերևաց, քանի որ մեր կողմից օդ բարձրացված բոլոր ԱԹՍ–ները թշնամու ՌԷՊը (Ռադիոէլեկտրոնային պայքար) «տարել» է։ Իմ իմանալով՝ տեխնիկայի ձայնը վկայում էր մեծ քանակությամբ մարդկանց բերելու մասին»։

Ըստ Սիմոնյանի՝ առավոտյան լույսը բացված՝ ժամը 10-11–ի կողմերը հակառակորդի առաջին խումբը մտնում է ձոր․ «Շատ հանգիստ, ասես, պլանավորված լիներ, գիտեին, որ չեն խփելու։ Հետո երկրորդ խումբն է դուրս գալիս։ Ինը հոգանոց խմբեր էին, հաշվել եմ։ Լրիվ հանդերձավորված, «վեշմեշոկներով»»։

ԱԱԾ-ականը պատմում է, որ կապ են տվել վերադասին, ասել են՝ չխփեք, թեև արդեն երկրորդ խումբն էր մտնում ձոր․ «Երրորդ խումբը արդեն մտնելիս, խաբար չենք անում՝ խփենք թե չխփենք, երկու փամփուշտ ենք ոտնատակերին կրակում, սկսում են մեզ հայհոյել։ Մեր դիպուկահարը հիանալի աշխատում է, խփում է ճակատին՝ սաղավարտի միջով»։

Ըստ ԱԱԾ-ականի, սրանից հետո խմբի ավագը սկսում է ներքև իջնել՝ ենթականերին կոչ անելով հետևել իրեն։ Այդ ժամանակ նա տեսնում է, թե ինչպես է թաղամասի բնակիչներից մեկը իրերը ձեռքին փախչում։ Բնակչին համոզելուց հետո, որ հայ են, երկու ԱԱԾ ծառայողներով օգնում են նրան․ «Ես ու ընկերս իրերը վերցնում ենք, տղաներից մեկին էլ թողնում ենք, տակից կրակում էր դեպի ձորը, չէր տեսնում, բայց դե ստիպված կրակում էր այդ ուղղությամբ։ 5-րդ «զուգահեռի» հարթակում ավտոն կանգնած էր։ Իրերը տեղադրում ենք մեքենայի մեջ, էս մարդը ուղևորվում է, մենք էլ գնում ենք դեպի աստիճաններ»։

Ըստ Արսեն Սիմոնյանի, կրակոցներից հետո, ադրբեջանցիների կեսը Կրկժանի կողմ է գնացել, կեսն էլ դեպի Ջրհան կայանի կողմ, որտեղ ևս ակտիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել, գործի են դրվել գնդացիրներ ու նռնականանետ, հակառակորդը նույնիսկ ականանետ է գործի դրել։

Սիմոնյանը պատմում է, որ դրանից հետո մեկ այլ անախորժություն տեղի է ունենում Պառալելնու աստիճանների՝ «Շվեյցարսկու» մոտ (ժամանակին Ֆրանկ Մյուլլեր ժամակացույցների գործարան կար Ստեփանակերտում). ստեփանակերտցիներն իրենց ուղղությամբ կրակ են բացում՝ կարծելով, որ նրանք թշնամիններ են։ Բնակիչներին համոզելուց հետո, որ հայ են, նրանց տարհանում են տներից։

ԱԱԾ վարչությանը կամավորագրված Արման Պետրոսյանը՝ անդրադառնալով այս դրվագին, պատմում է. «Նրանք սովորական քայլելով փորձեցին բլուրը իջնել, այդ ընթացքում մենք կարողացանք ճիշտ իրականացնել խաղաղ բնակչության դուրսբերումը այդ թաղամասերից։ Դրանից հետո հակառակորդը առաջխաղացմանը զուգընթաց կիրառեց 60 մմ ականանետեր։ Նորից մեր վարչությունը մտավ փոխհրաձգության մեջ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի կորուստ։ Հակառակորդը կագնեցնելով իր առաջխաղացումը փոխեց իր մարտավարությունը և սկսեց դիպուկահարների միջոցով ճնշել մեր ռեզերվային զորքի տեղաշարժը։ Մեր մյուս վարչությունից և բանակի սպեցնազից օգնության էին գալիս մեզ»։

Արսեն Սիմոնյանն էլ է ասում, որ այդ փոխրաձգությունից հետո ադրբեջանցիները դիպոկահարներ էին շարել ու մի պահ ինքը հայտվել էր նրանց կրակի տակ, երբ ընկերոջ հետ թաղամասի խաչմերուկներն էին «սանրում»։

Սակայն, ըստ ՊԲ զինծառայող Արշակ Մանուկյանի, որը սեպտեմբերի 20-ի գիշերվանից մարտական հերթապահություն էր իրականացնում Կրկժանի աղբյուրի մոտ, ընդհարումը եղել է ոչ թե «Պառալելնի» ներթափանցած, հետո դեպի իրենց մոտ շարժված խմբերի հետ, այլ «Պառալելնիում» տեղի ունեցած փոխհաձգությունից հետո ադրբեջանցիները իրար կապ են տվել և հրաման ստացել, որ Ստեփանակերտի շրջակայքում տեղակայված զորախմբերը կրակ բացեն ու առաջխաղացում ապահովեն։ «Պառալելնի» թաղերից փոխհրաձգությունը տեղափոխվել է նաև Կրկժան։

Արշակ Մանուկյանը ՑՕՐ–ի հակաօդային պաշտպանության զինծառայող էր, սեպտեմբերին նրանք վեց հոգով մատական հերթապահություն էին իրականացնում Կրկժանի աղբյուրի մոտ։ Վիրավորներից մեկն էլ եղել է իրենցից մեկը՝ փամփուշտը վիրավորել էր ոտքը։

Արշակ Մանուկյան պատմում է, որ ամբողջ ընդհարումը տևել է մոտ 30 րոպե, ինչից հետո ռուս խաղապահները դիրքավորվել են հայերի ու ադրբեջանցիների միջև։ Դեպքի վայր է ժամանանել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

ՀՕՊ-ի տղաների ռադիոկապը լսում էր Կրկժանի բնակիչ, ՀՕՊ-ի ծառայող Գուրգեն Աբրահամյանը։ Պատերազմի մասնակցությունից հետո նա հանգիստ էր վերցրել ու գտնվում էր տանը։ Նա ռադիոկապով լսում էր Կրկժանում գտնվող տղաների խոսակցությունը․

«Չեի կարողանում կապ տալ, բայց կարողանում էի կապը ընդունել, լիցք չուներ ռացիան։ Հասկացել եմ, որ ասում են՝ թուքերը գալիս են, հրամանատարի հետ էին խոսում, որ անհնար է պահելը, պայքարելով նահանջում ենք և բոլորս իրար կորցրել ենք։ Մեր թաղում մի քանի հոգով պաշտպանություն ենք բռնում, մեկ էլ ԱԱԾ-ից մի խումբ է գալիս, սնայպեր ունեին, հանում են տանիք»,- պատմում է Գուրգեն Աբրահամյանը։

Գուրգենը նաև լրացնում է, որ ադրբեջանցիները «Պառալելնիով» են առաջացել, ոչ թե բուն Կրկժանով։ Նա պատմում է, որ դեպքի վայր եկած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, խաղապահների և ադրբեջանցի գեներալների բանակցություններից հետո ադրբեջանցիները սկսել են նահանջել, դա նկատել էր նաև տանիքում դիրքավորված ԱԱԾ դիպուկահարը։

ԱԱԾ ծառայող Արսեն Սիմոնյանն էլ է հաստատում, որ բախումից հետո յուրայիններից երկու հոգի առաջնային դիրքում են մնացել՝ ձորի պռունկում, մի քանիսը հետ են քաշվել ու դիրքավորվել «Պառալելնու» տներում, որոշներն էլ թաղամասի խաչմերուկներն էին ստուգում։

Իրավիճակի բերումով դիրքապահ դարձած ՀՕՊ-ի ծառայող Արշակ Մանուկյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ի լուսադեմին այլ միջադեպ էլ է եղել․ ադրբեջանցիների 20 հոգանոց խումբ են հայտնաբերել Կրկժանի տներից մեկում և խնդրել են դուրս գալ․ «Կանչել ենք… մի 20 հոգի մարդ էր: Կուտը տվել ենք, դուրս են եկել։ Ասացինք, որ ամեն ինչ ավարտվել է. խուսափենք զոհերից։ Մենք էլ ենք խփելու, դուք էլ։ Ուրիշ ձև չունենք»։

Կրկժանում ու «Պառալելնի»-ում տեղի ունեցած գործողությունների արդյունքում

Հայկական կողմը երկու վիրավոր է ունեցել։ Մեր զրուցակիցները հակառակորդի կրած զոհերի ու վիրավորների քանակի մասին տարբեր թվեր են հայտնում, բայց որ հակառակորդը առնվազն մեկ զոհ է ունեցել՝ միակարծիք են։

Սեպտեմբերի 20-ին հրադադարից մեկ–երկու ժամ անց Կրկժանում հանդիպել եմ (հեղինակ՝ Հայկ Ղազարյան) ԱԱԾ սպաներից մեկին, վերջինս հայտնել էր, որ ղեկավարությունը տեղյակ էր պահել փաստաթուղթ ստորագրելու մասին, ուստի ցուցում էր տրված, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ստորագրման պահին հակառակորդին թույլ չտալ, որ նա ներթափանցած լինի քաղաք։

Արսեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ սեպտեմբերի 23-ին ռուսները ասել են իջեք դիրքերից, քանի որ ադրբջանցիները 5 կիլոմետր նահանջել են, բայց իրականում 500 մետր են հետ քաշվել։ Իսկ ավել ուշ ռադիոհետախուզությունը հայտնել էր, որ ադրբեջանցիները մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կուտակել («Պառալելնու» թաղերից մոտ 1,5 կիլոմետրերի վրա), որպեսզի մտնեն ու ձերբակալեն զինված մարդկանց։ Այդ իսկ պատճառով ԱԱԾ-ականները քաղաքացիական հագուստով «Պառալելնու» տներում էին մնում։ Սեպտմբերի 21-ին տեղի ունեցած դեպքից հետո տարածքի բնակիչները պահակախումբ էին կազմակերպել և գիշերը հսկում էին փողոցները։

Սիմոնյանն ասում է, որ առավոտյան 8-ին հայտնել են, որ ժողով է։ Իրենց հրամանատարը գնում է ժողովի․ «Եկել ու ասել է՝ լրիվ զինաթափում է։ Գնացել ենք հանձնել զենքերը։ Հանձնելը ո՞րն է, թափել ենք։ Ասացին, որ դուք այսօրվանից ծառայող չեք»։

Անձնական (հեղինակի կողմից)

Ես այդ օրը Ստեփանակերտի «Բազարի թաղում» էի՝ քրոջս տանը։ Լսելով փոխհաձգությունը, կարծեցի, որ զինված ու հուսահատ քաղաքում ինչ-որ մարդիկ պարզապես «խուլիգանություն» են անում։ 11։45 Ստեփանակերտի մամուլի ակումբի գործընկերոջիցս ձայնային հաղորդագրություն ստացա, որ դուրս է գալիս գրասենյակից, քանի որ կրակոցներ են լսվում ու մարդկանց հոդորում են դուրս գալ տարածքից։ «Բազարի թաղից» Ստեփանակերտի մամուլի ակումբ քայլելով 10-15 րոպե է։ Անցա գլխավոր հրապարակով, բայց ոչ մի իրարանցում չնկատեցի քաղաքում։ Իսկ Ստեփանակերտի մամուլի ակումբում լսվում էին փոխհրաձգության ձայներ, որոնք քիչ անց կտրեցին։ Ժամը մոտ 16:30 քայլեցի հորեղբորս տուն՝ Զորգե փողոց (ճանապարհին ականատես լինելով, թե ինչպես են որոշ զինվորականներ կամ նրանց հարազատներն այրում զինվորական համազգեստը), որը «Պառալելնուց» գտնվում է մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Երկար տարածություն քայլելուց հետո հասկացա, որ փողոցում մարդ չկա։ Քիչ անց մերոնք հայտնվեցին, որոնք զինված էին և հայտնեցին, որ կանանց ու երեխաներին տեղափոխել են Իվանյան՝ խաղաղապահ զորակազմի բազա։ Մի քանի օր նրանք հարևանների հետ փողոցում պահակախումբ էին կազմակերպել՝ մինչև Արցախի բնակչության զանգվածային տարհանումը։

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia