Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բանակը չի պարտվել, դիվանագիտական ճակատում են մեզ ջախջախել. արցախցի կին հրետանավոր

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստեփանակերտից Նարինե Աղաջանյանը 10 տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Նա եկավ ու իր առաքելությամբ կոտրեց բոլոր կարծրատիպերն ու տղամարդկանց հետ համահավասար ծառայեց ամենապատասխանատու ստորաբաժանումում, հրետանավոր է։ Զինվորական համազգեստը սիրել է, երբ դեռ երեխա էր։ 

MediaHub-ի հետ զրույցում Նարինեն անկեղծացավ․ «Երբ մեր տուն զինվորական էր գալիս, ես արագ վազում էի գլխարկը վերցնում, դնում ու հայելու առաջ կանգնում, պատիվ առնում։ ՊԲ ծառայելը իմ նպատակն էր, իմ հպարտությունը»։ 

Շուրջ 10 տարի լինելով ծառայության մեջ` հրամանատարական կազմը նկատել է Նարինեի պատասխանատվությունը և նրան հրետանավորական դասակի հրամանատարի պաշտոնի նշանակել՝ լեյտենանտի կոչումով։ Համածառայակից ընկերներին դասակի երիտասարդ կին հրամանատարն ուժ էր տալիս։

«Կնոջ ներկայությունը միշտ է այդպես եղել։ Նրանք իմ մեջ, նախ քրոջ ներկայություն են տեսել, գուցեև կանացի ջերմություն, բայց նկատում էի, որ իմ դասակի զինծառայողները ավելի հանգիստ էին լինում, անգամ այն ժամանակ, երբ սահմանին իրավիճակը լարված էր։ Սեպտեմբերի 19-ին, երբ իրավիճակը ժամ առ ժամ ավելի էր վատանում, դիրքերից քաղաք կապ չկար, անհանգիստ էին, ասացի՝ գուցե դուք գնաք ձեր ընտանիքների մոտ, ես այստեղ եմ, կմնամ, մենակ կկռվեմ մինչև կվերադառնաք։ Բայց բոլորը զարմացած պատասախանեցին, Նակա, հո՞ւնցս պատկերացնում տու ստեղ, մունք քինա՞նք»։ 

Բանակը չի պարտվել, այդ դիվանագիտական ճակատում են մեզ ջախջախել, ասում է Նարինեն, վերհիշում մարտերը. «Այն, ինչ ես եմ տեսել, պարտված համարել բանակը՝ անթույլատրելի եմ համարում։ Տղերքը բոլոր ուղղություններում կռվում էին անմնացորդ, և բոլորիս նպատակը մեկն էր, հեռացնել թշնամուն Արցախից։ Դա են վկայում նաև հազարավոր այն կորուստները, որ պատճառել ենք թշնամուն, վստահեցնում եմ ձեզ։ Ռազմագործողությունների առաջին րոպեներից մենք մեր տեղում էինք, թիրախում՝ Շուշիում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերը։ Ամեն մի զարկ ուժ էր տալիս։ Թշնամին խուճապահար տեղը չէր գտնում»-պատմում է կին հրետանավորը։ 

Մարտական գործողությունների ժամանակ հրետանավորն իր դասակով, նախ, վերացրել են նախորոք հաշվարկված թիրախները։ Թշնամու անօդաչուները երկար ժամանակ փնտրել են իրենց, բայց, Նարինեն ասում է, որ ամեն կրակից հետո արագ փոխում էին իրենց տեղը, պատսպարվում անտառի խտության մեջ, նորից անցնում գործի։ «Պատերազմից հետո տեսա իմ մարտական ընկերոջը, ասաց` Նակա, գիտե՞ս էն նախավերջին կրակդ եղել է թշնամու տանկի վրա։ Անգամ տանկ ենք օդ բարձրացրել, էլ չեմ ասում մարդկային ու նյութական այն կորուստները, որ պատճառվել է թշնամուն։ Չգիտեմ՝ ինչի՞ց էր դա, բայց ամեն զարկից հետո երգում էինք «Պատերազմ եք գնում՝ բարով գնացեք» երգը»։ 

Արցախի կորստի հետ Նարինեն երբեք չի հաշտվելու։ Ասում է` քանի դեռ թշնամու հետ վրեժ ունի, զենքը վայր չի դնելու։ Այժմ արդեն պատրաստ է ծառայել Հայաստանին, անհրաժեշտության դեպքում՝ զինվորի կողքին առաջինը կանգնելու պատրաստակամությամբ։

Հունան Թադևոսյան

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest