Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Արևմուտքի «կանաչ լույսն» ու ադրբեջանական նոր հավակնությունները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հիմք է դրվել տարածաշրջանում ուժային հավասարակշռության խախտման համար։ Արցախը բռնի հայաթափման է ենթարկվել, ու այդ տարածքի վրա հաստատվել է Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը, հիմա էլ ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Բաքուն ռազմական ագրեսիայի կարող է դիմել արդեն Հայաստանի դեմ: Նպատակն առաջին հերթին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, որի միջոցով ուղիղ ցամաքային կապի ադյունքում Ադրբեջանը կկապվի Նախիջևանի ու Թուրքիայի հետ, ու պայմաններ կստեղծվեն պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Պատահական չէ, որ դեռևս 2019 թվականին Բաքվում անցկացվող Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովի ընթացքում Ալիևը հայտարարում էր. «Ինչպես գիտեք, Նախիջևանն առանձնացվել է Ադրբեջանի ցամաքային հատվածից:

Նրանց միջև ընկած է Զանգեզուրը՝ հնագույն ադրբեջանական տարածք: Զանգեզուրի հանձնումը Հայաստանին աշխարհագրորեն պառակտել է թյուրքական աշխարհը»: Այսինքն, Սյունիքին տիրանալու պլանները կազմվել են դեռևս 44օրյա պատերազմից առաջ։ Իսկ Արցախի հայաթափումից հետո տարբեր փորձագետներ մեծ են համարում հավանականությունը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ բացահայտ ռազմական ագրեսիայի կարող է գնալ, ընդ որում՝ ոչ հեռու ապագայում։ Նույնիսկ ամերիկյան մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն օրենսդիրներին ասել է, թե Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան, չնայած Պետդեպարտամենտը հետո փորձեց հերքել այդ տեղեկությունը։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ խոշոր արտաքին խաղացողներն ուղղակի կանաչ լույս վառեցին Արցախում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների առաջ։

Ճիշտ է՝ Արևմուտքից Բաքվի գործողությունները դատապարտող որոշ հայտարարություններ հնչում են (օրինակ՝ Ավստրիայի խորհրդարանը անգամ ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև), սակայն դրանց չեն հետևում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների գործնական քայլեր, ինչի արդյունքում Արևմուտքից փաստացի հույս են տալիս Ալիևին, որ ամեն անգամ կարող է անպատիժ գործել ու մի պատերազմական հանցագործությունից անցնել մյուսին։ Ավելին, Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ մինչ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Ստամբուլում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ գաղտնի բանակցություններ են վարել։ Այս հանդիպման մասին տեղեկությունը, ըստ էության, աշխարհաքաղաքական այս կենտրոններից ոչ մեկի կողմից չհերքվեց։ Ու հաշվի առնելով Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունը՝ երեք ուժերի ներկայացուցիչների միջև հանդիպման փաստն ինքնին խոսուն է։

Սակայն այդ հանդիպումից երկու օր հետո Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը վկայում է այն մասին, որ Ալիևը վստահ է եղել, թե իր գործողությունները միջազգային դիմադրության չեն արժանանա, ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու Ռուսաստանը դեմ չեն լինի, դրա համար էլ գնացել է այդ քայլին։ Ուստի, Բաքուն այս անգամ էլ արդեն Հայաստանի դեմ ագրեսիա կարող է իրականացնել՝ այն հույսով, որ դա էլ կմարսի՝ ռազմական գործողությունների համար որպես հիմնավորում բերելով հազար ու մի «պատճառ»։ Իսկ Անկարայից ու Բաքվից հնչող այն հայտարարությունները, որ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Իրանով, ուղղակի միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է։ Եթե Իրանով կարող է անցնել այդ ճանապարհը, ապա այդ երկրով էլ թող անցնի, ինչո՞ւ են Անկարան ու Բաքուն կոնկրետ միջանցք պահանջում Երևանից։

Իսկ եթե Հայաստանի դեմ նոր ագրեսիայի մտադրություն չկա, ապա ինչո՞ւ են Նախիջևանում և օկուպացված Արցախում այս օրերին ընթացող թուրքադրբեջանական համատեղ զորավարժություններում խաղարկվում նաև թշնամու տարածք ներթափանցում իրականացնելու սցենարներ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են օգտվել այն հանգամանքից, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է տարածվել Մերձավոր Արևելքում և նոր խոշոր պատերազմի պատճառ դառնալ, որի մեջ կարող են ներգրավվել պրոիրանական ուժերը, ինչու չէ՝ նաև հենց Իրանը։

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ նույնիսկ պատերազմական վիճակի մեջ գտնվելով՝ Իսրայելը շարունակում է սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին, իսկ վերջինս էլ իր հերթին մեծ քանակությամբ նավթ է մատակարարում Իսրայելին, որի հարաբերությունները լարվել են իրեն նավթ մատակարարող արաբական երկրների հետ։ Նույնիսկ նշվում է, թե Բաքուն Մոսադին թույլ է տվել իր տարածքում ստեղծել կայան Իրանի ներսում գործողությունների անցկացման համար։ Իսկ երբ Իրանը ոչ անմիջականորեն և միայն իրեն հարող պրոքսի ուժերի միջոցով ներգրավվի Իսրայելի դեմ գործողություններին, ապա Բաքուն կարող է օգտվել Թեհրանի գերլարված իրավիճակից ու փորձ ձեռնարկել կտրել Իրան-Հայաստան ճանապարհը։ Ըստ երևույթին, Արևմուտքը Բաքվի դեմ շատ կոշտ քայլերի չի գնա, քանի որ Ադրբեջանը ոչ միայն էներգակիրներ է մատակարարում Եվրոպային, այլև համագործակցում է ԱՄՆ-ի առանցքային դաշնակից Իսրայելի հետ։

Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական խնդիրը Ֆրանսիայի հետ է, սակայն Փարիզը տարածաշրջանում մեծ ներգործության հնարավորություններ չունի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան կարող է հույսեր ունենալ, որ կարող է խաղաղապահների միջոցով վերահսկել Ադրբեջանից Նախիջևան անցնող ուղին, սակայն Ռուսաստանը մտահոգվելու մեծ տեղ ունի։ Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի դեմ ագրեսիայի հարցում մեծ հաջողություններ գրանցելու դեպքում հաջորդ քայլով ուղղակի կարող է խնդիր դնել իր առաջ՝ դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից, որի դիրքերն առանց այն էլ թուլացած են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game