Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Հնարավո՞ր է արդյոք նոր սրացում. այն կատաղի դիմադրություն կառաջացնի Կովկասում և աշխարհում․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Ինչպիսին կլինեն Բաքվի ու Երևանի հարաբերությունները Ղարաբաղից հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղյան դիմակայության ավարտից հետո Երևանի և Բաքվի միջև շատ խնդիրներ են մնում։ Դրանցից մեկը վերաբերում է անկլավների ապագային։ Խորհրդային տարիներին հայկական Արծվաշեն գյուղը գտնվել էր ադրբեջանական տարածքի խորքում, 1990-ականներին այն օկուպացվել է ադրբեջանական զորքերի կողմից։ Ադրբեջանական Քարքի (Տիգրանաշեն), Բարխուդարլի, Յուխարի-Ասկիպարա (Վերին Ոսկեպար) և Յարադուլլու գյուղերը շրջափակված են եղել հայկական տարածքով, և Խորհրդային Միության փլուզումից հետո գրավվել են հայկական ուժերի կողմից։ Միաժամանակ Տիգրանաշենը համարվում է կարևոր բնակավայր՝ դրանով է անցնում Հայաստանը Իրանի հետ կապող մայրուղին։ Հիմա կողմերը խնդրի լուծման միասնական մոտեցում չունեն:

Նիկոլ Փաշինյանը երկու հնարավոր տարբերակ է հնչեցրել: Դրանցից մեկի համաձայն, անկլավները կարող են մնալ այն կողմի հսկողության տակ, որտեղ դրանք գտնվում են։ Մեկ այլ մոտեցմամբ Արծվաշենը կվերադառնա Հայաստանին, իսկ Ադրբեջանը հետ կվերցնի իր գյուղերը։ Սակայն Բաքուն, ըստ երևույթին, մտադիր չէ որևէ բան տալ իր հարևանին։ Երկրորդ կարևոր խնդիրը սահմանազատումն ու սահմանագծումն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ աշխատանքն իրականացնելու համար պետք է հիմք ընդունվեն 1975 թվականին կազմված ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները։ Հայաստանի ղեկավարը բազմիցս ընդգծել է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանը խորհրդային սահմաններում։ Նրա խոսքով, Հայաստանի տարածքն այդ մոտեցմամբ կազմում է 29,8 հազար քառակուսի կմ, Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառակուսի կմ: Իսկ Իլհամ Ալիևը պնդում է սահմանային խնդիրների լուծման որոշակի «արդար պայմանների» մասին, սակայն կոնկրետ թվեր երբեք չի նշում։

Դա, ըստ Փաշինյանի, կասկածներ է առաջացնում, որ հարևանը հող է նախապատրաստում «տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա սկսելու համար»։ Անցյալ տարվա գարնանը կողմերը ստեղծել են սահմանների սահմանազատման հատուկ հանձնաժողով։ Մեկուկես տարվա ընթացքում տեղի է ունեցել չորս հանդիպում, բայց ամեն անգամ հիմնական արդյունքը եղել է հաջորդ հանդիպման շուրջ պայմանավորվածությունը։ Չլուծված են մնում նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնման հարցերը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անհայտ է մնում 1016 հայի ճակատագիր: Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է 4 հազար ադրբեջանցիների մասին, այդ թվում՝ 719 խաղաղ բնակիչների։ Եվ կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են թվերը ուռճացնելու մեջ։

Ի վերջո, Բաքուն պահանջում է, որ Երևանը համաձայնի «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը, ճանապարհ, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով և կապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի էքսկլավի և Թուրքիայի հետ։ Բաքուն պնդում է, որ երթուղին պետք է ունենա արտատարածքային կարգավիճակ, որպեսզի հայ սահմանապահները չկարողանան ստուգել մեքենաները։ Երևանը պատասխանում է, որ իրենք շահագրգռված են տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ, բայց ոչ ի վնաս երկրի ինքնիշխանության։ «Հայաստանի տարածքում ցանկացած միջանցքային տրամաբանություն անընդունելի է»,- ասել է Փաշինյանը։ Միաժամանակ Ալիևը հակասական հայտարարություններ է անում: Ելույթներից մեկի ժամանակ նա ասել է, որ միջանցք կարող են ուժով ստեղծել։ Մեկ այլ հարցազրույցում նա խոստացել է, որ գործելու է բացառապես խաղաղ ճանապարհով։

«Զանգեզուր կվերադառնանք, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,- ընդգծել է նա։ Ավելին, վերջին օրերին միջանցքի հարցը լայնորեն քննարկվում է միջազգային մակարդակով։ Այսպես, ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն իբր հնարավոր է համարել մոտակա շաբաթների ընթացքում Ադրբեջանի ներխուժելը Հայաստանի հարավային հատված։ Բաքուն և Երևանը պնդում են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել, սակայն հակառակ կողմին մեղադրում են գործընթացի սաբոտաժի մեջ։ Այսպես, Փաշինյանն ընդգծել է, որ կարող էր համատեղ հայտարարություն ստորագրել հոկտեմբերի սկզբին Գրանադայում կայանալիք ԵՄ գագաթաժողովում, որին Ալիևը չի մասնակցել։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի կեսերին մասնակցել է Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթաժողովին, սակայն Փաշինյանը անտեսել է այդ հանդիպումը։ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն այն կարծիքին է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման համար դեռևս բազմաթիվ խոչընդոտներ կան։

«Դրանք ներառում են անկլավները, սահմանազատումը և շատ այլ հարցեր: Բացի այդ, կա որոշակի միջազգային մրցակցություն՝ բանակցային հարթակների տերերը ցանկանում են, որ իրենք ստանան հաշտարարների դափնիները։ Չեմ բացառում, որ նման պայմաններում կողմերը երկար ժամանակ կհամակարգեն իրենց դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ Ադրբեջանը որոշի գնալ որևէ նոր ռազմական գործողության։ Իհարկե, միջազգային հանրությունը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը կատաղի դիմադրություն կառաջացնի Կովկասում և աշխարհում»,- նշել է նա։ Քաղաքագետ Արթուր Աթաևն էլ կարծում է, որ նոր սրացումը միանգամայն իրական է։

«Մենք տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի դիրքորոշումները չեն համընկնում։ Փաշինյանը հույս ուներ, որ Ղարաբաղյան դավադրության ավարտից հետո Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց Ալիևը կարծում է, որ դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված։ Նրա համար սկզբունքորեն կարևոր է Նախիջևանի հետ ուղիղ ճանապարհային և երկաթուղային կապի ապահովումը։ Կարծում եմ, որ նման պայմաններում միանգամայն հնարավոր է նոր սրացում։ Սակայն դա դժվար թե տեղի ունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Բանն այն է, որ Բաքուն պետք է լիովին համաձայնեցնի իր գործողությունները Թուրքիայի հետ, փորձարկի Իրանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումները: Կարծում եմ՝ մոտ երեք ամսից կարող ենք տեսնել նոր սրացում»,ընդգծել է զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation