Ավելի քան հազար ոչխար ու այծ լցվել է Մադրիդի կենտրոն (տեսանյութ)
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1100 ոչխարներից և 200 այծերից բաղկացած հոտը շրջել է Մադրիդի կենտրոնական փողոցներով՝ ավանդական «Տրաշումանսիա» փառատոնի շրջանակներում, որն այս տարի նշում էր իր 30-ամյակը. հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Այս արտասովոր տեսարանը կրկնվում է ամեն հոկտեմբեր ամսին, սակայն 2023 թվականին կա նաև նորամուծություն՝ առաջին անգամ ոչխարների ու այծերի հոտի ուղղորդումը վստահվել է կնոջ։ Նա Մարիտի Գոնսալեսն էր՝ թագավորության անասնաբույծների ամենահին գիլդիաներից մեկի ներկայացուցիչը։
Վաղ առավոտից շքերթին ուղեկցել են հարյուրավոր տեղացիներ և զբոսաշրջիկներ։ Բոլորն իրենց բջջային հեռախոսներով նկարել են հովիվներին և նրանց կենդանիներին, ովքեր մեկ օրով մեքենաները դուրս են մղել Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից։
Տրաշումանսիա փառատոնը Մադրիդում ավանդույթ է դարձել, քանի որ առաջին տոնակատարությունները կազմակերպվել են 1994 թվականին՝ հարգելու Իսպանիայի պատմական կարևոր գյուղատնտեսական հատվածը:
Տեսանյութը՝ այստեղ




















































