«Սատանի կամրջի» հարևանությամբ «Նիվան» մոտ 200 մետր գլորվել ու կողաշրջված հայտնվել է անտառում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հատվածում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել անտառում՝ բախվելով ծառերին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայում վարորդից բացի ևս 1 ուղևոր է եղել, որոնք դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնություն են ստացել, ապա հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



