Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Կամրջի փլուզում, ածխահանքի պայթյուն, նավի անհետացում․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Մեծ Բրիտանիա՝ Խնձորի օր, Լաոս՝ Լիալուսնի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1848– ծնվել է մտավորական, ազգային ազատագրկան շարժման գործիչ, Արմենական կազմակերպության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալ յանը:

1863 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը (Զապէլ Խանճեան)։

1902 – ծնվել է հայ խորհրդային վիրաբույժ Կարո Հովնաթանյանը։

1941 –ծնվել է բանաստեղծ Վազգեն Առաքել յանը։

1960– ծնվել է ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Իսրայել Հակոբկոխյանը:

1964- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։

1978- վախճանվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը։

1980– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային աստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանը:

1985– վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ Արշալույս Արշարունին:

1991 –ծնվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ։

2007- Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

2008-«Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտ Ալ Ջերոն եզակի համերգով հանդես է եկել Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

2009- Ցյուրիխում ստորագրված հայ թուրքական արձանագրությունները ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին:

2019-ձերբակալվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

2021-մահացել է ԱԼՄ հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

ԱՇԽԱՐՀ

63 մ.թ.ա. - Հռոմում ընտրված կոնսուլ Ցիցերոնը, ստանալով տեղեկություն, որ Կատալինան նպատակ ունի իրականացնել հեղաշրջում և սպանել իրեն, Սենատում հանդես է եկել ճառով և չեզոքացրել Կատալինայի նպատակները։

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսել են Անտիոքի պաշարումը:

1422- վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ 6-րդ Խելագարը։

1520– Ֆեռնան Մագելանը հայտնագործել է Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1641 -տեղի է ունեցել կաթոլիկ ապստամբություն Օլստերում, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ անգլիացիներ և շոտլանդացիներ։

1652 -Ֆրանսիայի կարդինալ Մազարինիի վարձու բանակի դեմ մղված պատերազմում ֆրոնդեյների պարտություններից հետո Ֆրոնդայի առաջնորդ թագաժառանգ Կոնտեն, թողնելով Փարիզը, փախել է իսպանական Հոլանդիա։

1727 -կնքվել է Կյախտինյան պայմանագիրը Ռուսաստանի և Չինաստանի միջև։

1805– տեղի է ունեցել Տրաֆալգարյան ճակատամարտը, որը նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկն է:

1805 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս և փոխծովակալ Հորացիո Նելսոնը։

1829- Ջոզեֆ Էսփդինն արտոնագրել է փորթլանդ ցեմենտը։

1833 –ծնվել է շվեդ քիմիկոս, ինժեներ Ալֆրեդ Նոբելը։

1845– վախճանվել է վրացի գրող, վրացական գրականության դասական Նիկոլայ Բարաթաշվիլին:

1879– ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկել է իր պատրաստած՝ շիկացման թելիկով էլեկտրական լամպը:

1915 - իրականացվել է առաջին տրանսատլանտիկ ռադիոհեռախոսային խոսակցությունը՝ Արլինգտոնից (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) Փարիզ։

1926- Մոնրեալում ամերիկացի աճպարար Գարրի Գուդինը խնդրել է մի հանդիսատեսի հարվածել իր որովայնին, սակայն այդ հարվածից 10 օր անց աճպարարը վախճանվել է։

1927 -ԽՍՀՄ-ում Տրոցկին և Զինովևը մեղադրվել են «բուրժուական ինտիլիգենցիայի ստեղծման և հակահեղափոխական դիրքորոշման մեջ» և հեռացվել կուսակցությունից։

1930- Գերմանիայի Աախենի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն. զոհվել է 262 մարդ։

1931-վախճանվել է ավստրիացի գրող Արթուր Շնիցլերը։

1934 -Չինաստանում սկսվել է չինական կոմունիստական կուսակցության ղեկավար Մաո Ցզեդունի ղեկավարած «մեծ արշավանքը»։

1944 -Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացել է «Ռուբիկոն» ամերիկյան նավի ամբողջ անձնակազմը, ընդ որում՝ նավը վնասվածքներ չի ունեցել, իսկ նավի վրա մնացել է միայն նավի շունը։

1950 -տիբեթյան բանակի կապիտուլ յացիայից հետո չինական բանակը օկուպացրել է ամբողջ Տիբեթը։

1967– ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի են ունեցել մարդաշատ ցույցեր՝ ընդդեմ Վիետնամի պատերազմի:

1992 -վաճառքում է հայտնվել Մադոննայի հեղինակած «Սեքս» գիրքը։

1994 –Կորեայի մայրաքաղաք Սեուլում 32 մարդ է զոհվել Սյոնսու կամրջի փլուզման արդյունքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice