Yerevan, 26.July.2026,
00
:
00
BREAKING


Արցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանում․ Արտակ Բեգլարյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նոր և ծանրագույն քաղաքական ու հումանիտար իրավիճակ է ձևավորվել, որից բխող նոր անելիքներ կան Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների համար: Ես կառանձնացնեի հետևյալ անելիքները՝

1. Ձևակերպել և հանրահռչակել հստակ քաղաքական օրակարգ ու նպատակներ, որոնցից կարևոր եմ համարում հետևյալները՝

Ա. Պահպանել և վերագործարկել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգը և Արցախի ժողովրդի պայքարի շարունակման համար կարևոր հանրային ինստիտուտները.

Բ. Ձևավորել համապատասխան միջազգային աջակցություն և պայմաններ Արցախի ժողովրդի՝ առնվազն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ողջ տարածք կամավոր վերադարձի համար.

Գ. Հասնել Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային ամուր երաշխիքների՝ նախընտրաբար ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղակայման և այլ հնարավոր քայլերի միջոցով.

Դ. Ապահովել սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնակառավարման բարձր մակարդակ՝ նրա ինքնորոշման անքակտելի իրավունքի և հետագա նոր ադրբեջանական հանցագործությունների կանխարգելման միջազգային պարտավորության հիման վրա.

Ե. Հատկապես նախքան նախորդ երեք կետերի կյանքի կոչումը՝ ապահովել Արցախում թողնված գույքի, հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, շրջակա միջավայրի և այլ հնարավոր արժեքների ու ռեսուրսների պաշտպանությունն ու պահպանությունը միջազգային հովանու ներքո.

Զ. Միջանկյալ փուլում ապահովել և աջակցել Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցի փախստականների իրավունքների պաշտպանությանը, հումանիտար խնդիրների լուծմանն ու հավաքական ինքնության պահպանմանը.

Է. Հետևողական ջանքեր գործադրել Ադրբեջանում ազատազրկված բոլոր ռազմագերիների ու պատանդների, այդ թվում՝ ռազմաքաղաքական ութ առաջնորդների վերադարձման ուղղությամբ:

Որքան էլ այս նպատակների մի մասը դժվարահաս թվա ներկա համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումների պայմաններում, միևնույն է՝ պետք է Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պաշտոնապես ձևակերպեն և հետևողականորեն ձգտեն այդ նպատակներին: Եթե նույնիսկ հնարավոր չլինի դրանց հասնել կարճ ժամկետում, ապա գոնե պատմության հաջորդ փուլերի համար պետք է բաց պահել և շարունակաբար լայնացնել հնարավորության պատուհանը:

Այժմ որոշ մանրամասներ առաջին նպատակի՝ Արցախի Հանրապետության պահպանման վերաբերյալ, քանի որ դա է հիմքը մնացած նպատակներին հասնելու համար:

2. Պետք է անվավեր կամ հակասահմանադրական ճանաչել ԱՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագիրը Արցախի Հանրապետության «լուծարման» մասին, որն ակնհայտորեն ստորագրվել է բռնության լրջագույն սպառնալիքի տակ և լիազորությունների վերազանցմամբ: Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունն ընկալում են բոլորը, իսկ կատարման եղանակը կարող է լինել կա՛մ Հանրապետության նախագահի նոր հրամանագիրը, կա՛մ ԱԺ պատգամավորների կամ ԱՀ Սահմանադրության 142-րդ հոդվածով սահմանված մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա Գերագույն դատարանի որոշումը: Թեև այդ հրամանագիրն ի սկզբանե առ ոչինչ է՝ բռնության սպառնալիքի և նախագահական լիազորությունների հարկադրված վերազանցման պատճառով, սակայն այն ֆորմալ ընթացակարգերի միջոցով անվավեր ճանաչելը կարևոր է ոչ միայն իրավական, այլև՝ քաղաքական ու տեղեկատվական նկատառումներից ելնելով:

3. Անհրաժեշտ է պահպանել սահմանադրական բոլոր մարմինները՝ որքան էլ սեղմ լիազորություններով ու հնարավորություններով: Դրանցից գլխավորը և անձեռնմխելին պետք է լինի Ազգային ժողովը, որը Արցախի ժողովրդի կողմից ուղիղ կերպով ընտրված և ժողովրդաիշխանության մանդատ ստացած ու պահպանող միակ մարմինն է: Ուստի, կարևորագույն ու վիճահարույց հարցերը պետք է որոշվեն հենց Ազգային ժողովի կողմից՝ ըստ կարիքի նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ըստ նոր նպատակների ու օրակարգի՝ կարող են վերացվել օրենքով ստեղծված մարմինները կամ նշանակալիորեն կրճատվել նրանց գործառույթները:

4. Ինչպես սահմանված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանրապետության նախագահը պետք է շարունակի իրականացնել պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կարևոր է, որ Հանրապետության նախագահի գլխավորությամբ պետական ինստիտուտները ծավալեն ակտիվ ու հրապարակային քաղաքական գործունեություն, ինչն անընդհատ թարմ կպահի Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի վերաբերյալ միջազգային ու համահայկական օրակարգերը:

5. Նախագահը պետք է սահմանի կառավարության և պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքն ու գործունեության կարգը, ինչպես լիազորված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ մասով: Կառավարությունը և դրանում ընդգրկված մարմինները, բնականաբար, պետք է ունենան խիստ սեղմ կառուցվածք, իսկ որոշ մարմիններ կարող են ընդհանրապես վերանալ՝ գործառույթների իրականացման լրիվ անհնարինությամբ պայմանավորված:

6. Կառավարության կառուցվածքում առանցքը պետք է լինի արտաքին գործերի նախարարությունը, որը միջազգային սուբյեկտների հետ հարաբերությունների վարման և արտաքին ճակատում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանության նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի:

7. Պետք է պահպանվեն և ըստ նոր նպատակների բարեփոխվեն այլ երկրներում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունները՝ որպես ԱՀ արտաքին քաղաքականությունն իրականացնող կարևոր սուբյեկտներ:

8. Կառավարության և պետական կառավարման մնացած մարմինները պետք է գործեն այնքանով, որքանով հնարավոր է ՀՀ համապատասխան մարմինների հետ համագործակցաբար իրականացնել նույնական գործառույթները և որքանով թույլ են տալիս առկա ռեսուրսները: Այդ գործառույթները կարող են ներառել, օրինակ, ՀՀ-ում ապաստանած արցախցիների բնակարանային ապահովվածությունը, զբաղվածությունը, սոցիալական երաշխիքները, հանրային տարաբնույթ ծառայությունների մատուցումը, կրթական ու մշակութային կյանքի կազմակերպումը, առողջապահական կարիքների բավարարումը և այլն:

9. Արցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Արցախի ժողովուրդը գտնվում է հիմնականում այստեղ և ՀՀ-ն ազգային, պետական ու միջազգային պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած: Այդ տեսանկյունից, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավորություններով պետք է աջակցեն և, բնականաբար, չխանգարեն ԱՀ իշխանությունների գործունեությանը ՀՀ-ում:

10. Արժե լրջորեն ուսումնասիրել ու քննարկել վիրտուալ կամ թվային պետության ստեղծման միջազգային հայեցակարգերն ու հնարավորությունները, որոնք թույլ կտան լրիվ տեղահանման պայմաններում թվային գործիքների միջոցով բազմաթիվ խնդիրներ լուծել և որոշակիորեն պահպանել ու զարգացնել արցախցիների ձևավորված համայնքներն ու նորմերը:

11. Արցախի Հանրապետության վերակազմակերպված պետական կառավարման համակարգի գործունեության համար անհրաժեշտ է հայթայթել բավարար ու կայուն ֆինանսական միջոցներ: Իհարկե, դրանք կարող են տրվել նախընտրաբար ՀՀ պետբյուջեից, այլապես՝ ազգային բազմաթիվ բարերարներ կարող են իրենց թույլ տալ նման ծախս իրականացնել, որն, իմ պատկերացմամբ, դժվար թե գերազանցի տարեկան մի քանի միլիարդ դրամը: Բնականաբար, ծախսերը պետք է կատարվեն խիստ համեստ ու նպատակային կերպով՝ առանց որևէ ճոխություն թույլ տալու:

12. Պաշտոնյաներից ովքեր պատրաստ ու կարողունակ չլինեն իրականացնել նոր իրավիճակից բխող գործառույթները, պետք է լքեն իրենց պաշտոնը և տեղը զիջեն ավելի ձեռնահաս ու գաղափարական անձանց, որոնք պիտի պատրաստ լինեն գործել նաև հասարակական հիմունքներով:

13. Կարևոր է, որ նոր նպատակների և սկզբունքների շուրջ լայն կոնսենսուս լինի քաղաքական և հանրային բոլոր հիմնական ուժերի միջև, նրանք մի կողմ դնեն անցյալի անձնական ու խմբային հակամարտություններն ու նկրտումները՝ ուշադրությունը կենտրոնացնելով ապագայի անելիքների վրա:

Ես լավատես եմ, որ համազգային միահամուռ ջանքերով, հետևողական ու խելացի աշխատանքի միջոցով կարելի է երկարաժամկետ պայքարում շտկել նաև անցյալի սխալների գոնե մի մասը: Իսկ անցյալի սխալներին ու ողբերգություններին, բնականաբար, պետք է անդրադառնալ ու վերլուծել մանրակրկիտ ու հիմնավոր կերպով՝ առնվազն դասերը քաղելու նպատակով, սակայն այս փուլում ես ավելի կարևոր եմ համարում ապագա անելիքները արագորեն պլանավորել ու գործել, քան՝ հերթական անգամ վերադառնալ անցյալ ու խրվել այդ անհատակ ճահճում:

Հ.Գ. Առաջիկա օրերին առանձին հրապարակումներով ես կանդրադառնամ այս իրավիճակում Արցախի ու Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև այլ դերակատարների՝ տարբեր ուղղություններով կարճաժամկետ ու երկարաժամկետ մի շարք անելիքների, քանի որ, ցավոք, գրեթե ամբողջապես բացակայում է հանրային ու քաղաքական դիսկուրսը մեր անելիքների շուրջ»,- գրել է Բեգլարյանը:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes